f

Անկախ

Եկեք բոլորս բռունցքներս բարձրացնենք ու գոռանք՝ ռեւանշ լինելու է. Աշոտ Մինասյան


Խլուրդները, խավարասերները, որոնք գետնի տակ թափառում են, այսօր խափում են մեր ժողովրդին, թե մենք տիեզերք ենք թռել. Էդ ո՞վ է այդ տիեզերագնացը, իրենց չկայացած առաջնո՞րդը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը:

Նա կոչ արեց մեր մարզիկներին, որոնք տարբեր հարթակներում բարձրացրել են Հայաստանի դրոշը, գան Ֆրանսիայի հրապարակ. «Որ այսօր եւեթ լինեն այս հարթակում իրենց դրոշներով հանդերձ: Եթե չեկան, ապա վաղը ում դրոշն են բարձրացնելու իրենց ուսերին Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ Թուրանի:

Հարգելի քանդակագործներ, խաչքարագործներ, հարգելի քարագործներ, վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞, Էրդողանի՞, թե՞ Ալիեւի: Ինչու այստեղ չեք, ձեր ժողովրդի կողքին չեք:

Խոսքս ուղղում եմ գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին, որոնք այսօր տարբեր կրթօջախներում դասավանդում են:Ի՞նչ պատմության կամ լեզվի մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտդրելու են թուրքերի լեզուն: Ավելի լավ է կամ լինեք այստեղ, կամ սովորեք թուրքերեն, որ վաղը դասավանդեք բուհերում:

Դիմում եմ մեր նկարիչներին, որոնք տարիներ շարունակ Մասիս ու Սեւանա լիճ են նկարել: Դուք վաղը ո՞ւմ եք նկարելու, ո՞ւմ է պետք այդ Մասիսը:

Ես դիմում եմ մեր երգիչներին, վաղը երգելու եք տեսնեմ Արցախն ու նոր մեռնե՞մ, տեսնեմ Սյունիքը ու նոր մեռնե՞մ, թե՞ Տեսնեմ Հայաստանն ու նոր մեռնեմ: Ո՞ւմ է պետք ձեր երգերը: Ես խոսքս ուղղում եմ հաղթանակ կերտած զինվորներին՝ ինչո՞ւ այստեղ չեք»,-ասաց նա:

Ազատամարտիկը դիմեց նաեւ ոստիկաններին. «Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ենիչերիները մուտք գործեն ձեր  շարքերը,  ինչու եք թույլ տալիս, որ ձեր շարքերում լինեն այնպիսիք, որոնքվաղը իրենց սեւ ու կարմիր բերետները փոխարինելու են կարմիր ֆեսերով եւ գոռալու են «Ալլահ աքբար»:

Դիմում եմ մեր հոգեւորականներին. Դուք լավ գիտեք, որ այս մամոնայի ճտերը վախենում են խաչից: Դուք ինչու չեք այստեղ:

Եկեք բոլորս բռունցքներս բարձրացնենք ու գոռանք՝ ռեւանշ լինելու է»:

Հայաստան Աշոտ Մինասյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին