f

Անկախ

Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ. Ստեփան Դանիելյան


Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ  Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի եղեք Նիկոլ. Հ

ին Կտակարանի կենտրոնական դրվագներից է Դավթի ու Գողիաթի մենամարտը։ Իսրայելի ու  Փղշտանի (էսօրվա լեզվով' Պաղեստինի) զորքերը դեմ դիմաց կանգնած էին ու հսկա, երկաթյա զրահներով պատված Գողիաթը մենամարտի մարտահրավեր է նետում իսրայելցիներին։ Ոչ ոք չի համարձակվում ընդունել Գողիաթի մարտահրավերը, բացի երիտասարդ փոքրամարմին  հովիվ Դավթից։

Նա հրաժարվում է  զրահաբաճկոնից ու ծանր զենքերից, որովհետեւ հասկանում է, որ ծանրաշարժ հսկա Գողիաթի զենքերով եւ մարտ վարելու նրա կանոններով հաղթելու շանս չունի։

Դավիթը հակառակ մարտավարությունն է ընտրում' իր առավելությունն էր  շաժունակությունն ու հեռահար մարտը, այսինքն պարսատիկն ու քարերը։

Մի խոսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում։ Դավիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարություն։

Գանք Նիկոլին ու ընդդիմությանը։ Ընդդիմությունը Նիկոլին ցանկանում է հաղթել իր զինատեսակներով' դեմագոգիա, պոպուլիզմ, ամբոխավարություն, դեստրուկցիա, հանրային հիստերիայի սերմանում ու մերժման կարգախոսներ։

Այդ զինատեսակներն ու մարտավարությունը Նիկոլինն են ու այդտեղ ինքն անգերազանցելի է։ Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի։ Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այսինքն, պետք է հակառակ որակները ցուցադրել»։

Հայաստան Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին