f

Անկախ

Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել խստացնել զենքի շրջանառության վերահսկումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել արգելել գրոհային զենքերը, ընդլայնել ատրճանակների, որսորդական հրացանների եւ ինքնաձիգների գնորդների կենսագրական տվյալների ստուգման համակարգը, ինչպես նաեւ հրազենի վերահսկման այլ ողջամիտ միջոցներ ձեռնարկել՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած զանգվածային հրաձգությւունների հետ կապված, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Նա կոչ է արել ձեռնարկել մի շարք միջոցներ, որոնց Կոնգրեսում պատմականորեն հակադրվում են հանրապետականները, այդ թվում՝ արգելել հարձակողական զենքի վաճառքը կամ, եթե դա հնարավոր չէ, այդ զենք գնելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնել մինչեւ 21 տարեկան, ինչպես նաեւ՝ չեղարկել այն օրենքը, որը զենք արտադրողներին պաշտպանում է զենք ունեցող մարդկանց կողմից բռնություն կատարելու համար դատական հետապնդումներից։ «Մենք չենք կարող կրկին հուսահատեցնել ամերիկացի ժողովրդին»,- ասել է Բայդենը՝ պահանջելով հանրապետականներին թույլ տալ քվեարկության դնել զենքի վերահսկման միջոցները։

Միացյալ Նահանգներում, որտեղ հրազենից մահացության մակարդակն ավելի բարձր է, քան Արեւմուտքի ցանկացած այլ հարուստ երկրում, վերջին շաբաթներին զանգվածային հրաձգություններ են տեղի ունեցել Նյու Յորքում, Տեխասում եւ Օկլահոմայում:

Օրենսդիրները դիտարկում են ֆոնային ստուգումներն ընդլայնելու եւ «կարմիր դրոշներ», ներմուծելու միջոցները, որոնք թույլ կտան իրավապահ մարմիններին զենքերը խլել հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանցից: Բայց գրեթե բոլոր նոր միջոցները բախվում են հանրապետականների մեծ դիմադրությանը, հատկապես Սենատում, եւ գրոհային զենքն արգելելու նախաձեռնությունները բավարար աջակցություն չեն ստանում առաջ շարժվելու համար:

Չնայած քաղաքական մարտահրավերներին՝ Բայդենը Կոնգրեսին գործելու կոչ է արել։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել օրինագծի վրա, որն ուղղված է զենքի մասին ազգային օրենքները խստացնելուն, թեեւ այս նախաձեռնությունը Սենատում անցնելու քիչ հնարավորություն ունի:

զենքի անօրինական վաճառք ԱՄՆ Ջո Բայդեն Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին