Լոռու մարզում, հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Մերուժան Մարգարյանի վարած Scania մակնիշի բեռնատարն ու Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Պարանյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել ՎԱԶ 2115-ին։