f

Անկախ

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով:


Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով:

Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով:

Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ <Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ> առանձնացված ստորաբաժանում:

Ըստ այդ ստորաբաժանման կանոնադրության, այն չի հանդիսանում իրավաբանական անձ, այլ, այստեղ ուշադիր, հանդիսանում է Լիխտենշտեյնի Իշխանությունում գրանցված իրավաբանական անձի մասնաճյուղ:

Լիխտենշտեյնի Իշխանությունը հանդիսանում է օֆշորային գոտի, այսինքն՝ Հայաստանում գործող սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Անտեղյակների համար նշեմ, որ օֆշորային գոտիները սովորական բիզնես շրջանառության մեջ պարզապես հարկերից չասեմ խուսափելու, ավելի շուտ հարկային օպտիմիզացիայի, հարկերը նվազեցնելու միջոց են:

Բայց այս դեպքում, մենք գործ ունենք ոչ թե առևտրային կազմակերպության հետ, այլ ոչ կառավարական հիմնադրամի հետ, հետևաբար, առաջին հայացքից, որևէ իմաստ չկա այն գրանցել օֆշորային գոտում, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունը որևէ հարկ, բացառությամբ աշխատակիցների հարկերից, չի վճարում:

Ուստի օֆշորային գոտում հիմնադրամ գրանցելը ունի լրիվ այլ նպատակ:

Օֆշորային գոտում, բացի հարկերի բացակայությունից, բացակայում է նաև, որպես կանոն, որևէ տեսակի արդյունավետ հսկողություն գումարների ծագման կամ ստացման աղբյուրների նկատմամբ, այսինքն՝ սորոսի գրասենյակը նման եղանակով պարզապես թաքցնում է, թե որտեղից են ստացվում Հայաստանի սորոսականների ֆինանսավորման միջոցները:

Մյուս կողմից, դրա ստուգումը պարզապես անհնարին է, քանի որ Լիխտենշտեյնը նման պետական գործառույթներ չի իրականացնում: Էլ ավելի հետաքրքիր է, որ սորոսի միջազգային հիմնադրամի կայքում, որտեղ նշված է այդ կազմակերպության ողջ համաշխարհային կառուցվածքը, բացակայում է որևէ հիշատակում այն մասին, որ գոյություն ունի լիխտենշտեյնյան սորոսի գրասենյակ, որը մեծ հաշվով հենց նույն հայկական գրասենյակն է, քանի որ իրավաբանորեն մասնաճյուղը դա ինքնուրույն սուբյեկտ չի, այլ իր հիմնադրի մի մասն է:

Այսինքն՝ Հայաստանում գործող սորոսական գրասենյակը դա օֆշորային մի հիմնարկ է, որը դուրս է որևէ տեսակի ֆինանսական վերահսկողությունից:

Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի (նա իմ կարծիքով, անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտի և դա իրեն բացարձակ հետաքրքիր չէ) անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի անձնական ընկեր Ռեջեբ Թայիբ Էրդողանը կամ նրա կրտսեր եղբայր Իլխամ Ալիևը (վերջինս մի քանի հարյուր միլիոն դոլարի նվիրաբերություն է արել սորոսի հիմնադրամին):

Եվ շատ հավանական է, որ օֆշորային կազմակերպությունից անմիջապես ֆինանսավորվող, բայց օֆշորների դեմ հրապարակավ պայքարող, օրինակ, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը և հարյուրավոր այլ կերպարներ, ստանում են իրենց <գործունեության> համար կեղտոտ ադրբեջանական կամ թուրքական փողեր, իսկ Դանիել Իոաննիսյանի հանրահայտ դռոնները, չի բացառվում, որ մատակարարում է անձամբ Սելջուկ Բայրաքտարը:

Կարծես թե, ինչպե՞ս չէր կարելի նկատել այս ամենը: Իմ կարծիքով շատ պարզ՝ ոչ ոք երկար տարիներ չէր հավատում, որ սա կարող է լինել իրականություն, մյուս կողմից բարձր գաղափարների տակ քողարկվող զանգվածը ստեղծում էր քաղաքացիական հասարակության շղարշ: Այս ամենը ավարտվեց մեր ազգային աղետով, ուստի Ջորջ Սորոսի կամ, միգուցե, Ռեջեբ Էրդողանի հայաստանյան գրասենյակի գործունեությունը ենթակա է անհապաղ կասեցման, իսկ այնուհետև՝ լուծարման:

Հ.Գ. լուսանկարում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը իր ընկերոջ՝ Էրդողանի հետ:

Տիգրան Աթանեսյան ՖԲ Գրառում Սորոսի հիմնադրամ Հայաստան խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին