f

Անկախ

Երեխաներն իրավունքներ ունեն մասնակցելու քաղաքական հավաքների․ ՄԻՊ


ՄԻՊ-ի ներկայացրած հաղորդումների համաձայն՝ ոստիկանների նկատմամբ չորս տասնյակից ավել ծառայողական քննություններ են հարուցվել ոստիկանների նկատմամբ, ընդորում՝ որոշ քննությունների դեպքում մեկ ոստիկանների վերաբերյալ մի քանի դրվագ է քննարկվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մենք յուրաքանչյուր օրվա ամփոփմամբ գրություն ենք ուղարկել Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն եւ այլ իրավապահ մարմինների։ Մենք կցել ենք փաստեր՝ պահանջելով ծառայողական քննությունների նախաձեռնում, քրեական վարույթի նախաձեռնում։ Մեր մանդատի մեջ է մտնում նաեւ, որ մենք հետամուտ լինենք այս գործընթացների արդյունքներին, որովհետեւ շատ կարեւոր է, որ պատասխանատվությունը վրա հասնի արդար, համակողմանի եւ անհրաժեշտ քննության արդյունքում»,- ընդգծեց պաշտպանը։

Գրիգորյանի խոսքով՝ հարուցվող կարգապահական վարույթներում պատասխանատվության տեսակները տարբեր են․ դրանք միայն ոստիկաններին աշխատանքից ազատելով կարող են չսահմանափակվել․ «Բացառված չէ, որ քննության ընթացքում հարուցվի քրեական գործ»։

Քրիստինե Գրիգորյանն արձանագրեց, որ ակցիաներին երեխաների մասնակցության իրավունքը, նրանց կարծիքներ փնտրելու, գտնելու, միավորումներին միանալու իրավունքն ամրագրված է, թե ՄԱԿ-ի կոնվենցիայով, թե մեր ազգային օրենսդրությամբ։

«Երեխաներն իրավունքներ ունեն մասնակցելու հավաքների, այդ թվում՝ քաղաքական։ Նման հավաքների ժամանակ երեխաների ծնողների կողմից պետք է ապահովվի նրանց լավագույն շահը։ Երեխան իր ընկալմանը համապատասխան պետք է տեղեկացված լինի այն հավաքից, որին մասնակցում է։ Շատ կարեւոր է, որ երեխաների ծնողներն իրենց իրազեկեն իրենց մասնակցության հետեւանքների մասին, որովհետեւ համացանցը դարձել է կիբերբուլինգի համար շատ լավ հարթակ։ Նրանց մասնակցությունը չարաշահվում է այդ հարթակում, եւ երեխանները դառնում են թիրախավորման առարկա»,- ամփոփեց ՄԻՊ-ը։

Քրիստինե Գրիգորյան ՀՀ ՄԻՊ հանրահավաք Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին