БЕЛТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում ծավալվում է մի սցենար, որը կարող է իրագործվել իր երկրում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նայելով Ուկրաինային՝ մենք հասկանում ենք, որ այնտեղ ծավալվում է մի սցենար, որը չի իրականացվել մեր հողի վրա։ Երբ մենք հարց ենք տալիս՝ ի՞նչ կլիներ մեզ հետ, խնդրում եմ նայեք Ուկրաինային։ Մենք հասկանում ենք սպառնալիքների մակարդակը, որոնց ակտիվությունը միայն տեղափոխվել է հարեւան երկրի տարածք»,- վստահեցրել է Լուկաշենկոն։
Պետության ղեկավարը հավելել է, որ հավաքական Արևմուտքը փորձում է ազդել Բելառուսի վրա՝ «օգտագործելով հոգեբանական գործողություններ և մարդկանց մտքերի վրա ազդելու մեթոդներ»։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկրի սահմանների մոտ լարված ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում, սակայն բելառուսները կկարողանան պաշտպանել իրենց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։