Ամառային ամենաօգտակար միրգը խնձորն է։ Այդ մասին հայտարարել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգ «Երեկոյան Մոսկվայի» եթերում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ մասնագետի՝ օրական պետք է ուտել առնվազն երկու խնձոր։
«Խնձորի մեջ շատ օգտակար նյութեր կան. մասնավորապես, կվերցետինը կենսաակտիվ նյութ է, որը պաշտպանում է աթերոսկլերոզից, բարելավում է անոթային պատի վիճակը և, ընդհանուր առմամբ, համարվում է կյանքի տեւողությունը մեծացնող»,- պարզաբանել է սննդաբանը։
Մասնագետի խոսքով՝ ամառային սեզոնին սննդակարգում խնձորը կարելի է հերթով փոխարինել տանձի հետ։
«Տանձը նույնպես արժե ամեն օր ուտել։ Տանձը կարելի է համադրել և փոխարինել խնձորի հետ, դրանք օգտակար են նույն առումով, գումարած՝ ավելի շատ սննդային մանրաթելեր: Սննդային մանրաթելերը տարբեր են, և դրանց ամբողջական տեսականի կա»,- հավելել է սննդաբանը։
Ինչպես հավելել է փորձագետը, սալորը ևս պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը։ Ըստ Գինզբուրգի՝ սալորը պետք է հատապտուղ անվանել, ոչ թե միրգ։