Սննդաբան Գինզբուրգ. ծովախեցգետնի ձողիկների օգտագործումը արագացնում է օրգանիզմի ծերացումը
Ծովախեցգետնի ձողիկները խորը մշակման ապրանք են, պարունակում են մեծ քանակությամբ տարբեր ներկանյութեր, կոնսերվանտներ և համի ուժեղացուցիչներ, դրանց կանոնավոր օգտագործումը կարագացնի օրգանիզմի ծերացման գործընթացը։ Այդ մասին Sputnik ռադիոյին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել խորը մշակման արտադրանքից, դրանցում առկա օգտակար նյութերը չնչին են, դրանք կարող են ահռելի վնաս հասցնել առողջությանը։ Խեցգետնի ձողիկներում չափազանց շատ կոնսերվանտներ, աղ և ներկեր կան:
«Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ նման մթերքները մեզ ծերացնում են և մեծացնում են տարիքային հիվանդությունների զարգացման հավանականությունը, օրինակ՝ սրտանոթային և ուռուցքային հիվանդությունները», - ասել է Գինցբուրգը:
Սննդաբանը խորհուրդ չի տալիս հաճախ ուտել ծովախեցգետնի ձողիկներ, նույնիսկ առողջ մարդուն շաբաթը մեկ անգամ անհրաժեշտ կլինի մթերքի միայն մեկ չափաբաժին: