РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն (Կիևի կողմից նշանակված) հայտարարել է, որ առաջնագծում իրավիճակը շատ ծանր է, գնդակոծությունները չեն դադարում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա նաև հայտարարել է, որ չափազանց կարեւոր է չկորցնել Բախմուտ-Լիսիչանսկ մայրուղին, որով սնունդ է առաքվում։ Կիրիլենկոյի խոսքով՝ այս ճանապարհը գտնվում է մշտական գնդակոծության տակ, սակայն դեռ չի անցել Ռուսաստանի կամ Դոնբասի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում ձերբակալել են Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարին, որը խոսել է բանակի ծանր վիճակի մասին։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։