f

Անկախ

Հեղաշրջում և մահապատիժ: Ինչո՞ւ Էրդողանը հիշեց Մենդերեսին. REGNUM


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերհիշում է պետական հեղաշրջումը: Այժմ գլխավորը նրա համար «անսպասելի հարվածը» չվրիպելն է և հին սխալները չկրկնելը, երբ վերաշարադրվում են թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական հարաբերությունները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստաբուլին մերձակա Յասսըադա կղզում 1960 թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջման (Mayıs Darbesi) 62-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Նա հերթական անգամ հիշել է Ալի Ադնան Էրտեկին Մենդերեսին: Լինելով նախարարների կաբինետի գործող ղեկավարը՝ Մենդերեսը հեռացվել է իր պաշտոնից 1960 թ. մայիսիր 27-ի հեղաշրջման հետևանքով և դարձել է Թուրքիայի ողջ պատմության մեջ մահապատժի դատապարտված միակ վարչապետը: Թուրքիայի խորհրդարանը 1990 թ. հրապարակած օրենքով վերականգնել է Մենդերեսի և երկու նախարարների՝ Պոլատկանի ու Զորլուի  բարի համբավը: Իսկ այդ քաղաքական գործիչների մահապատժի օրն այժմ անվանում են «Խայտառակության օր» և «Սև օր»:

Էրդողանն առաջին անգամ չէ, որ հիշատակում է այդ վարչապետի կերպարը՝ համարելով, որ «Մենդերեսին Թուրքիայում միշտ հիշելու են, նույնիսկ՝ 600 տարի անց, որպես մի մարդու, որն անգնահատելի ծառայություն է մատուցել երկրին ու ժողովրդին»: Թուրքիայի ներկայիս առաջնորդը համարում է, որ այժմ իր գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը «Մենդերեսի դեմոկրատական կուսակցության» գաղափարների շարունակողն է, այն կուսակցության, որը ժողովրդավարական սկզբունքների հետ վերականգնել է երկրում իսլամական ավանդույթները», ինչն էլ, Էրդողանի կարծիքով, «հրահրել է 1960 թ. մայիսի 27-ի հեղաշրջումը»: Սակայն նրա անցակցրած պատմական զուգահեռը խախտում է հայտնի ասացվածքի սկզբունքը, այն է՝ կախվածի տանը պարանից չեն խոսում:

Էրդողանն այսօր էլ շարունակում է խոսել այն մասին, որ ժամանակակից Թուրքիայում «կան քաղաքական գործիչներ, որոնք բացահայտ սպառնում են Մենդերեսի ճակատագրի կրկնությամբ»: Նախագահը մատնանշում է 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման ձախողված փորձը, երբ «Թուրքիայի իշխանությունները և ժողովուրդն ամենամեծ հաղթանակը տարան թուրքական ժողովրդավարության պատմության մեջ»: Բայց այսօր էլ ժամանակ առ ժամանակ նրա արևմտյան քաղաքական ընդդիմախոսները սպառնում են հեղաշրջմամբ: Այսպես, Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար և վարչապետ Ահմետ Դավութօղլուն գրում է Twitter-ում. «Էրդողանն այն ուժերի ազդեցության տակ է, որոնք կատարել են 1997 թ. փետրվարի 28-ի հեղաշրջումը, երբ զինվորականները ստիպեցին հրաժարական տալ վարչապետ Նեջմեթթին Էրբականին, որը համարվում է «քաղաքական իսլամի» հիմնադիրը և պետության ներկայիս ղեկավարի ուսուցիչը: Պարզապես  արտաքուստ թվում է, թե երկիրը ղեկավարում է Էրդողանը: Հաջորդ փուլում նրանք վայր կգցեն նրան»:

Ավելին, Դավութօղլուն հասկացնում է, որ Էրդողանը նաև ամերիկացիների «թակարդում» է, «նրա  ակտիվները, ի լրումն նրա դոսյեիներկայացվել են Կոնգրեսին», ինչը, իհարկե, խիստ խփում է  թուրքական ամենակալ «սուլթանի» կերպարին: Իսկապես, ինչպես հայտարարում է բրիտանական The Economist հանդեսը, «Արևմուտքում սկսել են  60 տարվա վաղեմության հեղաշրջումը և Մենդերեսի ճակատագիրը վերագրել Էրդողանին»՝ մատնանշելով «թուրքական ժողովրդավարության փխրունությունը», նախագահի «պատմությունն իր ուզածով վերաշարադրելու» ձգտումը՝ «այն դարձնելով քաղաքական զենք ներքին և արտաքին քաղաքականության մեջ որոշակի նպատակների հասնելու համար»: Եվ ընդգծվում է, որ Մենդերեսի մահապատիժը նախադեպ է ստեղծել. հետագա չորս տասնամյակների ընթացքում զինված ուժերը գահընկեց են արել ևս երեք կառավարություն, և այդ գործընթացը Թուրքիայում դեռ ավարտված չէ. հնարավոր է քաղաքացիական հեղաշրջում, եթե չհաջողվի զինված հեղաշրջումը:

Զուգահեռ ծավալվում է ևս մի սուր դիպաշար՝ կապված ներկայիս քաղաքականության հետ: Խոսքը Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամն է, որը բազմաշերտ է, ինչը այն բացառիկ է դարձնում Թուրքիայի ողջ նորագույն պատմության մեջ:  Դրա մեջ դժվար է  գտնել սկզբնական հանգույցը, դժվար է կանխատեսել հնարավոր հանգուցալուծումը, թեպետ շատ հեշտ է արձանագրել շրջադարձները և մշտական ու կանխատեսելի դրամատիկ փոփոխությունները: Երկու երկրներն էլ կորցրել են նախկին քաղաքական վստահությունը, արտահայտել են փոխադարձ տարակուսանքները՝ կապված, ամենից առաջ, Մերձավոր Արևելքում շահերի տարբերության հետ: Այդ իրավիճակից դուրս գալը Վաշինգտոնի և Անկարայի համար արդեն գրեթե անհնարին է «առանց դեմքի կորստյան»:

Այդ կապակցությամբ թուրքական Milli Gazete պարբերականը հիշեցնում է, որ նման մի բան ժամանակին տեղի է ունեցել Թուրքիայում Մենդերեսի վարչապետության ժամանակ, որը «փորձեց փոխել երկրի արտաքին քաղաքականությունը և հեռացվեց իր պաշտոնից»: Իհարկե, պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են: Խնդրեմ, Էրդողանն էլ է հիշատակում պետական հեղաշրջումը: Նրա համար գլխավորն այժմ «անսպասելի հարվածը» չվրիպելն է և հին սխալները չկրկնելը, երբ վերաշարադրվում են թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական հարաբերությունները:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

Աշխարհում Տարածաշրջան Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Մենդերես պետական հեղաշրջում

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին