Կոտայքի մարզում, մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել ժամը 21։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Էրիկ Ջավադյանի վարած BMW և Վարդան Ադիբեկյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Իսկ Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։