f

Անկախ

Կախված այն բանից, թե որքանով է կոնկրետ խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տրվում փաստացիորեն իրականացնելու իր գործառույթները, կարող է գնահատվել ժողովրդավարական հասունության աստիճանը


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։

Չանդրադառնալով այս հայտարարությունը տարածած, նախկինում թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված, իսկ այժմ ՔՊ քարտուղար հանդիսացողի մնացած հերյուրանքներին, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը միտումնավոր կերպով ոչ միայն խուսափում է Արցախի հարցով հրավիրված բոլոր նիստերին մասնակցելուց, այլև իր վարքագծով խաթարում է խորհրդարանի բնականոն աշխատանքը:

Այսպես` սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում անդրադարձներ եղել են խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության հիմնախնդրին` հատկապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008թ. հունվարի 23-ին ընդունված թիվ 1601 բանաձևի դրույթները, որոնք վերաբերում են ժողովրդավարական խորհրդարաններում ընդդիմության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընթացակարգային երաշխավորություններին:

Մասնավորապես, Չեխիայի սահմանադրական դատարանի 2011թ. մարտի 1-իորոշման մեջ առանձնակի կարևորվում է իրավական կարգավորումների և օրենսդրական գործընթացի շրջանակներում սահմանադրական այնպիսի սկզբունքները հաշվի առնելը, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, բազմակարծությունը, քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը, ներկայացուցչական ժողովրդավարությունը: Դրանցից բխում է նաևխորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության, առաջարկվող նախագծերի հրապարակային ու թափանցիկ քննարկման, բոլոր կողմերին լսելու պահանջը:

Հիշյալ բանաձևը նախատեսում է ներկայացուցչական ժողովրդավարության արդյունավետության ու քաղաքական հանդուրժողականության երաշխավորման առումով օրենսդիր մարմնի գործունեության կանոնակարգման այնպիսի ընթացակարգեր, որոնք, մասնավորապես, կապահովեն խորհրդարանական քննարկումներին ու խորհրդարանների գործառնական լիազորությունների իրականացման գործում ընդդիմության ակտիվ դերակատարությունը:

Նման նպատակ է հետապնդում նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից 2010թ. նոյեմբերի 15-ին ընդունված զեկույցը` «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության դերի մասին»: Վերջինս հատուկ կարևորում է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև գործառնական հավասարակշռության ապահովումը` ի նպաստ օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության երաշխավորման: Շեշտվում է նաև, որ կախված այն բանից, թե որքանով է կոնկրետ խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տրվում փաստացիորեն իրականացնելու իր գործառույթները, կարող է գնահատվել ժողովրդավարական հասունության աստիճանը (կետ 26): Նման խնդրի լուծման համար առաջադրվում է այն ելակետային մոտեցումը, որ խորհրդարանների կանոնակարգերը հնարավորինս պետք է ձևակերպվեն այնպես, որպեսզի«...բարդացնեն պարզ մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության խմբերի իրավաչափ նպատակներն անտեսելու հնարավորությունը» (կետ 96):

Որոշ անուս մանդատավորներ, լավ կլինի իրենց քաղաքական հովվին զոհաբերության ծեսեր անելուց առաջ կամ հետո կարդան, փորձ անեն ընկալել, որ հետո ստիպված չլինեն հեռախոսը գողանալու աստիճան պրիմիտիվ հորինվանցքներով էջեր ողողեն:

Ռոբերտ Հայրապետյան ՖԲ Գրառում Ազգային ժողով ընդդիմություն Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին