f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին․ դատավորն ու դատարանի նախագահը թույլ են տվել սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հարցը:

Պաշտպանը տեղեկացրել է, որ սույն գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին վերադարձել է աշխատանքի, ի վիճակի է եղել կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ունեցել պլանավորված արձակուրդ, սակայն անհապաղ քննության չի առել դեռևս մարտի 16-ին ներկայացված միջնորդությունը։ Դրա փոխարեն դատավորը կրկին մեկնել է արձակուրդ:

«Նշված վարքագիծը դասական իմաստով ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել», - իր դիմումի մեջ նշել է Վարդևանյանը։

Նաև ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ակնհայտ դրսևորվող անգործությանը:

Այսպիսով, գործը քննող դատավորի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գործողությունների արդյունքում արձանագրվել են ՀՀ Սահմանադրության 3, 27, 61, 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին դատարանը չի անդրադարձել ավելի քան 5 ամիս։

ՀՀ ՄԻՊ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Աննա Դանիբեկյան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին