Daily Mirror պարբերականի փոխանցմամբ՝ լույս աշխարհ գալուց ի վեր ժպիտը չի հեռանում երեխայի դեմքից, երեխան ունի բավականին հազվադեպ գենետիկ պաթոլոգիա՝ երկկողմանի մակրոստոմիա, բերանի խոռոչի չափազանց լայն բացվածքի պատճառով։ Աղջնակը խնդիրներ ունի ուտելու հետ, ախտահարված են նրա բերանի և դեմքի երկու կողմերը։ Գրում է Gazeta.ru-ն։
Պաթոլոգիան հայտնաբերվել է ծնվելուց անմիջապես հետո, ախտորոշման ճշգրտության մեջ կասկած չկա՝ աշխարհում գրանցվել է ոչ ավելի, քան մեկ տասնյակ նման դեպք և բոլորը մանրամասն նկարագրված են։ Հիվանդությունը ցնցել է աղջկա երիտասարդ ծնողներին։
«Ես ու ամուսինս անգամ չէինք էլ կասկածում, որ նման հիվանդություն կա, մտածում էի, որ մեր երեխայի վիճակը պայմանավորված է նրանով, որ ես բավականաչափ ուշադիր չեմ եղել հղիության ժամանակ։ Բայց պարզվեց, որ այստեղ մեզանից ոչինչ կախված չէ », - նշել է աղջկա մայրը՝ Քրիստինա Վերչերը: Բերանի խոռոչի դեֆորմացիայի պատճառով աղջիկը սննդի հետ կապված լուրջ դժվարություններ է ունենում։ Երեխային նորմալ կյանքի հնարավորություն տալու համար կպահանջվի վիրահատություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում բժիշկները 12 ժամ վիրահատել են դպրոցական աղջկան՝ վերականգնելու նրա քայլելու ունակությունը։