Վրաստանի բժիշկները անցած օրերին հայտնաբերել են ս կորոնավիրուսի վարակով ևս 15 մարդու, Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 385-ի: Interfax-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ կարանտինի մեջ է 5 հազար 53 մարդ, հիվանդանոցներում՝ 527, ապաքինվել է 84 հիվանդ, մահացել են երեքը:
Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորվել է Վրաստանում 44 հիվանդանոց: