f

Անկախ

Ամենայն հարգանքով տիկին Եղիազարյանի անձի հանդեպ, հորդորում եմ այլեւս հրապարակային դատողություններ չանել


Պատգամավոր Գայանե Եղիազարյանին ճանաչում եմ Երեւանի ավագանուց։ Ամենայն անկեղծությամբ, ավագանու լավագույն անդամներից է եղել՝ նպատակասլաց եւ գործունյա։

Հիմա տիկին Եղիազարյանը ԱԺ պատգամավոր է, ու երեկ հարցազրույցում Արցախի կարգավիճակի հետ կապված դատողություններ է արել, ասել, որ «Արցախը ՓԱՍՏԱՑԻ Ադրբեջանի մաս է», համեմատել է հայահոծ Արցախը, որտեղ շատ թե քիչ էֆեկտիվ հայկական կառավարում կա, ՓԱՍՏԱՑԻ անկախ պետականություն կա, հարյուր տարի առաջ կորցրած հայրենիքի հետ։

Ամենայն հարգանքով տիկին Եղիազարյանի անձի հանդեպ, հորդորում եմ այլեւս հրապարակային դատողություններ չանել մի խնդրի շուրջ, որի վերաբերյալ նա ո՛չ համապատասխան գիտելիքներ, ո՛չ պատրաստություն, ո՛չ փորձ չունի։ Ի վերջո, նույն հարցազրույցում ինքն է ասում, որ իր հետաքրքրությունների ոլորտներն են տարածքային կառավարումը եւ գյուղատնտեսությունը։ Արդ, խնդրում եմ, դուրս մի՛ եկեք Ձեր հանրային հետաքրքրություների շրջանակներից։ Իմ համեստ կարծիքով, դա վնասում է անձամբ Ձեզ եւ հատկապես մեզ՝ որպես հանրություն։

Նաեւ կարծում եմ, լավ կլինի որ մեր արտաքին քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմինները պարբերաբար խորհրդատվություն տրամադրեն հանրային պաշտոնյաներին, պատգամավորներին՝ ազգի ու պետության համար առանցքային հարցերում ուղենիշների, քաղաքական գծի վերաբերյալ։ Որպեսզի նվազեցվի սեփական կենցաղային պատկերացումները հանրային դաշտ բերելու հավանականությունը։

Հ.Գ. Շնորհավոր Հանրապետության տոնը 🇦🇲🇦🇲🇦🇲։

Ի դեպ, այն օրերին Հայաստանի Հանրապետությունը ՓԱՍՏԱՑԻ տիրապետում էր ընդամենը 12000 քմ տարածքի։

Գայանե Եղիազարյան Հակոբ Կարապետյան ՖԲ Գրառում Արցախ անկախության տոն Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին