f

Անկախ

Թանկ է այդ անկախությունը, անասելի թանկ է այս պետությունը, ու մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել, կայացնել իրապես հայրենատեր հայկական պետություն


Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհանես Քաջազնունու նկարագրությունը երկրում տիրող իրավիճակի մասին առավել քան խոսուն է: Անհուսալի՝ բնակչության կեսը փախստականներ էին ու տեղահանվածներ, գյուղերը ավերված ու դատարկված, չկար հաց, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր դեֆիցիտ, գյուղացիները ստիպված էին ուտել ցանքի համար պահած սերմացուն: Հայաստանը մեկուսացած էր արտաքին աշխարհից, երկաթուղին զավթել էին թուրքերը, չկային ճանապարհներ, անհնար էր ապրանքների գնումը և ներմուծումը Ռուսաստանից, Պարսկաստանից, Եվրոպայից:

Վրացյանի հուշերը նույնական են՝ սովն ու համաճարակը, հիվանդություններն էին երկրի տերը...եթե այսպես շարունակվի ևս վեց ամիս, ապա ժողովրդի մեծ մասը կմահանա:

Մասնագիտությամբ բժիշկ, հետագայում Հանրապետության առողջապահության նախարար Արտաշես Բաբալյանը պատմում է՝ մեռնում էին հազարներով, տասնյակ հազարներով:

1918 թվականից ամբողջ երկրով մեկ տարածված էր տիֆը: Ծանրագույն վիճակ էր բանակում, հոսպիտալները լիքն էին, սանիտարներն ավելի զբաղված էին դիակներ տեղափոխելով, քան հիվանդներին խնամելով:

Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Ջամալյանի հիշողություններն իրենց հերթին ուղղակի սարսռեցնող են: Թե ի՞նչ էր կատարվում փախստականների բարաքներում անգամ դժվար է պատկերացնել: Մարդիկ այնքան էին ուժասպառ, որ չէին կարողանում թաղել ընտանիքի մահացած անդամին, օրերով անթաղ դիակները նեխում էին՝ դառնալով նոր համաճարակի պատճառ: Սովի թագավորության շրջաններում չէր մնացել գեթ մի շուն կամ կատու, մարդիկ հաճախ սնվում էին կենդանիների, երբեմն նույնիսկ մարդկային դիակի մսով:

Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար վկայակոչեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները՝ մինչև 1919 թվականի ամառ միայն տիֆից մահացածները կազմեցին 192 հազար մարդ:

Կարելի է երկար պատմել, բայց վերոնկարագրյալն էլ բավական է հասկանալու համար, թե ի՞նչ գին ենք վճարել, ինչպիսի զրկանքներ ու դժվարությունների միջով ենք անցել որպես ժողովուրդ մեր ազգային պետական անկախությունը վերականգնելու, անկախ հայակական պետություն կառուցելու ճանապարհին: Թանկ է այդ անկախությունը, անասելի թանկ է այս պետությունը, ու մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել, կայացնել իրապես հայրենատեր հայկական պետություն, այլապես...

Շնորհավորում եմ հայրենատեր բոլոր հայերին Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում անկախության տոն Հայաստան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին