f

Անկախ

Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ «ռուսական աշխարհին». Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները տոտալ պատերազմ են հայտարարել ողջ «ռուսական աշխարհին», և նրանք  դա չեն թաքցնում։ Այս մասին դիվանագետն ասել է ՌԴ ԱԳՆ-ին առընթեր սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գրում է Gazeta.ru-ն։

«Արդեն անհեթեթության է հասնում, Ռուսաստանի մշակույթի և այն ամենի վերացման, ինչ կապված է մեր երկրի հետ։ Դասականներն անգամ արգելքի տակ են՝ Չայկովսկի, Դոստոևսկի, Տոլստոյ, Պուշկին»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, խտրականության են ենթարկվում նաև ռուսական մշակույթի և արվեստի ժամանակակից գործիչները։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ նման իրավիճակը աշխարհում դեռ երկար կտևի, և Ռուսաստանը պետք է պատրաստվի դրան, որպեսզի բացահայտի արևմտյան երկրների իրական վերաբերմունքը «գեղեցիկ կարգախոսներին», որոնք առաջ քաշվեցին 30 տարիներ առաջ Սառը պատերազմի ավարտից հետո։

«Հիմա մենք տեսնում ենք, թե որն է այս արտահայտությունների գինը»,- ամփոփել է Լավրովը։ Ավելի վաղ Լավրովը խոսել էր արեւմտյան երկրների ֆոբիաների ու պարանոյայի մասին։ «Ցանկացած գործընթացում, որտեղ Արևմուտքը չի մասնակցում և չի վերահսկում, նրանք տեսնում են ընդդիմություն, սպառնալիք իրենց գերակայությանը։ Ժամանակն է ազատվել այս բարքերից ու սովորություններից»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովը։

Աշխարհում Ռուսաստան մշակույթ դասականներ արգելք տոտալ պատերազմ ռուսական աշխարհ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին