f

Անկախ

Շնորհավորում եմ Սարդարաբատի հաղթանակի կապակցությամբ բոլոր հայրենատեր հայերին:


1918 թվականի մայիսի 22-27 բախտորոշ ու վճռական օրեր էին համայն հայության համար: Սարդարաբադում վճռվում էր մեր բախտը բառի ուղիղ իմաստով: Հայկական զորքերը՝ Դանիել-Բեկ Փիրումյանի ընդհանուր հրամանատարությամբ, թուրքական դիրքերը գրոհեցին մայիսի 23-ի առավոտյան: Կարևոր եմ համարում ընդգծել ճակատամարտում 5-րդ հայկական հրաձգային մահվան գնդի վճռական դերակատարությունը՝ Դանիել-Բեկի ազգական Պողոս-Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ: Ծագումով Արցախի Նախիջևանիկ գյուղից սերող այս ընտանիքը, Փիրումյան տոհմի թերևս բոլոր տղամարդիկ այդ օրը Սարդարաբադում էին՝ զենքով պաշտանելու հայրենիքը: Ու բազմաթիվ այլ հայրենատեր տոհմեր՝ առավելապես ազնվական ծագման, ընդամենը մի քանի հազար թվակազմով հայկական զորքի կազմում: Ծնունդով Զանգեզուրից, Արցախից ու հայկական այլ գավառներից թուրքի հետ մահվան մարտի եկած հայ մարդիկ անտեղյակ էին, որ օրեր առաջ երկրի քաղաքական ճակատագիրը տնօրինող մարդիկ պատրաստ են եղել ու քննարկել են Ալեքսանդրապոլն ու Երևանը լքելու տարբերակները: Այդ մարդիկ չգիտեին նաև, որ օրեր անց հունիսի 3-ին և հունիսի 4-ին Բաթումում կնքվելու է այսպես կոչված խաղաղություն, որով Զանգեզուրն ու Արցախը, օրինակ, թողնվելու են բախտի քմահաճույքին, մայր Հայաստանի սահմաններից դուրս ինչպես անտեր, օտար մի որբ: Պատմում են, որ Դանիել-Բեկ Փիրումովը հրաժարվել է իր զորքին հայտնել այդ օրերին խայտառակ գնահատվող խաղաղության մասին: Ինչևէ, ճակատամարտն ավարտվեց մեր հաղթանակով՝ չնայած հաջորդ օրերին շատ մեծ դժվարությամբ էինք դիմակայում թվապես գերազանցող թշնամուն:

Երկրի վիճակը չեմ ներկայացնի, իրավիճակի վերլուծությունն էլ պատեհ չեմ համարում: Սարդարաբադի հաղթանակով ծնունդ առած անկախ հայկական պետությունը 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Ալեքսանդրապոլի պայմանագրով օկուպացացվեց և անեքսիայի ենթարկվեց ռուս-թուրքական դաշինքի կողմից: Այդ ահեղ թշնամուն դիմակայելն իսկապես բարդ էր ու դժվար, բայց փաստ է, որ մենք իրականում չփորձեցինք էլ ինչպես հետագայում Զանգեզուրում, ապացույցը Կարսի անկումը առանց կրակոցի, առանց կռվի, գործանականում դիմադրություն ցույց տալու հնարավորությունից զրկված մի քանի հազար հայ զինվորների ու մոտ 150 հայ սպաների գերեվարումով, որոնցից ամիսներ անց վերադարձան մոտ 600-ը միայն: Իսկ այդ հնարավոր եղավ այն բանի շնորհիվ, որ հայկական զորքերի բազմաթիվ ստորաբաժանումներ գերի էին հանձնվում կամ փախչում, չվերապատմեմ այդ ազգային խայտառակությունը: Չնայած պետք է պատմել, եթե պատմեինք գուցե պատմությունը չկրկնվեր հիմա: Պետք է պատմել, որ գերության մեջ Սարդարաբադի հերոսը հայտնվեց կրտսեր որդու, Փիրումով/Փիրումյան ընտանիքից այլ զինվորականնների հետ, իսկ Սարդարաբադի մյուս հերոս Պողոս-Բեկ Փիրումովը Կարսի անկման ու Դանիել-Բեկի գերության լուրը լսելուն պես ինքնասպան եղավ:

Պատմական այս օրով անհրաժեշտ համարեցի հիշեցնել Սարդարաբադի հաղթանակի մասին նաև նրա համար, որ Արցախից, իսկ մոտակա ապագայում գուցե նաև Սյունիքից հրաժարվելու պատրաստ անհայրենիք տականքը իմանա, որ այսօր կա, շնչում է այս սուրբ հայրենիքի օդը, քարշ տալիս իր դատարկ գոյությունը սրաբազան մեր երկրում, որովհետև Սարդարաբադում իրենց նախնիները չեն կռվել ու զոհվել, այլ Փիրումյանների նմանների: Ռազմաճակատից փախչող հայրենավաճառ բազմությունը՝ հոգով մուրացկան ու օտարին ծառա, ամեն անգամ կռիվներում պակասող հայրենատեր հայ տեսակի հաղթանակը էժանով ծախել ու բազմացել է, և հենց այդ պատճառով է, որ մեր չքնաղ հայրենիքից հիմա փշուրներ ունենք մեզ մնացած:

Շնորհավորում եմ Սարդարաբադի հաղթանակի կապակցությամբ բոլոր հայրենատեր հայերին:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Սարդարապատ Հայաստան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին