f

Անկախ

Որոնք են պրոպագանդայի հիմնական հնարաքները


Ցանկացած քաղաքական պայքար հիմնվում է պրոպագանդայի վրա: Պորպագանդան կարող է լինել սև, կարող է լինել սպիտակ, բայց առանց դրա չկա քաղաքական կյանք, ու պետություն էլ չկա: Մեր 30 տարվա քաղաքական կյանքը վկա, երբ 2018-ին մի խումբ արկածախնդիրներ, որոնք, լինենք անկեղծ, իրենցից առանձնապես ոչինչ չներկայացնելով վերցրեցին իշխանությունը, որովհետև այդ ժամանակվա գործող իշխանությունը չուներ պրոպագանդա, այսինքն չուներ կապ հասարակության հետ:

Հիմա անդրադառնանք օրվա խնդրին, որոնք են պրոպագանդայի հիմնական հնարաքները:

1. Սեւ-Սպիտակ

Ցանկացած նորմալ համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած պայքարի ժամանակ պետք է լինի Սև-Սպիտակի բաժանում, այսինքն հակառակորդին պետք է ներկայացնել որպես Սեւ ուժ, իսկ իրենք ներկայանան որպես Սպիտակ, ինչը 2018-ին քայլողներին հաջողվեց, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հենց դրա վրա էլ կառուցեցին ընտրությունները:

Հիմիկվա ընդդիմությանը չի հաջողվում գործող իշխանությունը ներկայացնել որպես միակ Սեւ։ Քայլածները գործող ընդդիմությանը ներկայացնում են որպես Սեւ' թալանչիներ, Ընդդիմությունը իշխանությանին նույնպես Սեւ՝ դավաճաններ: Այսինքն, բաժանումն Սեւի ու Սեւի միջև է։

Նախկին սպիտակները հաջողությամբ վերածվել են սեւի, իսկ սեւերը մնացել են սեւ։ Սպիտակի տեղը մնացել է դատարկ ու դրա համար հանրության մեծ մասը մնում է պասիվ:

2. Պատերազմ, թե Խաղաղություն

Քայլածների պրոպագանդայի մյուս ձիուկը, որի վրա հեծնել են, դա իրենց Խաղաղությանը ընդդիմության Պատերազմի այլընտրանքն է' ՛՛Պարտությունը Խաղաղություն է՛՛, ՛՛Չպարտվելու ձգտումը' Պատերազմ՛՛։ Այս բանաձևը Օրուելին պետք է հուշել, որ ավելացնի իր հայտնի ՛՛1984՛՛ գրքում: Սա գործող իշխանության պրոպագանդայի մյուս հնարքն է, ինչը մարդկանց ուղեղների վրա ունի ազդեցություն: 90-ական թվականներին նման մի պետական գործիչ կար, ով ասում էր, որ մեզ բանակ պետք չի, ՛՛մեր ուժը մեր թուլության մեջ է՛՛: Հիմա վերադարձել ենք այդ կարգախոսին:

3. Բացատրության փոխարեն Հարձակում, հասկացությունների փոխատեղում

Գործող վարչապետը ոչ մի մեղադրանքի, ըստ էության, չի պատասխանում, ցանկացած մեղադրանք ժամանակ սկսում է հարձակվել ՛՛նախկինների՛՛ վրա, հասկացություններն ու դեպքերը այլափոխելով ու խեղաթյուրելով: Դա պրոպագանդայի հայտնի հնարքներից է, ինչն իրեն լավ հաջողվում է: Եթե նախկինները վատն են, ապա դա իր պարտության ու սխալների արդարացում չէ: Ամեն մեկն իր արածի համար է պատասխանատու, սակայն հանրությունը նման պարզ փաստերով չի դատում:

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց դա չի իմ նպատակը, ուղղակի ցանկանում էի ասել, որ ցանկացած քաղաքական պայքար ենթադրում է կաբինետային աշխատանք՝ ստրատեգիայի, տակտիկայի ու մեթոդաբանության մշակում, այսինքն փաստաթղթերի հետ աշխատանք ու մի քանի լավ դերասան-կատարող առաջին պլանում:

Մոռացա ասեմ, կարգախոսների մշակումը հատուկ մասնագիտություն է, գործի կեսից ավելին:

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում իշխանություն Դիմադրության շարժում պրոպագանդա Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին