f

Անկախ

«Սա ակնհայտ  թշնամական միտում է»․ քաղաքացին՝ դատական կարգով Արցախից բռնի տեղահանվածներին հետապնդելու մասին


ՎՏԲ Հայաստան բանկը 44-օրյա պատերազմի հետևանքով հայրենազրկված և ունեզրկված Կարեն Մարտիրոսյանին դատական կարգով պարտավորեցրել է շուրջ 1 մլն դրամ տույժ-տուգանք վճարել վարկի մարումն ուշացնելու համար։ Այս իրավիճակում Կարեն Մարտիրոսյանի ընտանիքը միայնակ չէ։ Նրանց  բախտակից են նաև այդ բանկում վարկ ունեցած մյուս տեղահանված ընտանիքները։

Մարտիրոսյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ է, տեղի ազգագրական երգի և պարի «Թաթուլ» համույթի ղեկավարը։ Նա պատերազմից առաջ իր տունն է վերանորոգել և կահավորել։ Այդ նպատակով տարբեր խանութներից համապատասխան շինանյութ և սարքավորումներ է գնել՝ ապառիկ տարբերակով։ Պատերազմին նախորդող երկու տարիների ընթացքում Մարտիրոսյանը և նրա կինը տարբեր ժամանակահատվածում 8 ապառիկ գնում են իրականացրել՝ ընդհանուր շուրջ 2․5  մլն դրամ արժեքով։ Պատերազմի մեկնարկից հետո 2 ամիս պարտաճանաչ վարկային վճարումները կատարել են, անգամ երբ Կովսականը թշնամու տիրապետության տակ էր անցել։ «Վստահ էինք, որ ինչ-որ մի բան կանեն ու մեր հողերը հետ կբերեն։ Չէինք հավատում, որ մեզ կարող են անհայրենիք ու անտուն թողնել»,- ասում է Մարտիրոսյանը։  Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, երբ պարզ է դառնում, որ իրենց տքնաջան աշխատանքով ստեղծած ունեցվածքն անվերադարձ կորցրել են, ամուսիններով դիմում են ներկայացրել ՎՏԲ բանկ՝ խնդրելով սառեցնել իրենց վարկը, մինչև հասկանան, թե ինչպես են հարմարվելու նոր իրողությանը և կյանքը նորից զրոյից սկսելու։ 

Հետագայում Արցախի Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի պետք է աջակցեր տեղահանվածների վարկային պարտավորությունների մարմանը, ներառյալ նաև տոկոսներն ու սպասարկման վճարները։ 

«Բնական է, որ Արցախի կառավարությունը չէր կարող բոլորի վարկեը միանգամից մարել։ Իմ վարկը մարվել է մոտ 1,5 տարի անց։ Այդ ընթացքում բանկը 1 մլն դրամի տույժ-տուգանք է սահմանել»,- ասում է նա՝ հավելելով, որ կապ է հաստատել Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, որտեղից իրեն տեղեկացրել են, որ մարել են թե վարկի մայր գումարը, թե տոկոսներն ու սպասարկման վճարները, իսկ տույժ-տուգանքներ, ըստ պայմանավորվածության, բանկը չպետք է կիրառի։ «Որքան գիտեմ, բոլոր բանկերն ընդառաջել են Արցախի կառավարությանը, միայն ՎՏԲ բանկն է, որ պահանջում է նաև ուշացած մարումների դիմաց տույժ-տուգանքներ վճարել»,- ասում է Մարտիրոսյանը։

Ստեփանակերտում կայացած դատավարությամբ դատարանը բավարարել է ՎՏԲ բանկի հայցը  և պահանջվող գումարը բռնագանձելու որոշում կայացրել։ «Դատավորն ասում էր՝ ամեն ինչ հասկանում եմ, բայց օրենքը չեմ կարող խախտել, մարդիկ իրենց փողն են ուզում, պիտի վճիռ կայացնեմ»,- ասում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ խնդիրն ավելի շատ մարդկայնության ու բարոյականության ոլորտում է։ Նա շեշտում է՝ վարկային գումարներով ոչ քեֆ-ուրախություն է արել, ոչ խաղադրույք կատարել, տուն է վերանորոգել, ապա թողել թշնամուն՝ այդպես էլ չվայելելով իր աշխատանքի արդյունքը։ 

 

ԴԱՀԿ-ից Կարեն Մարտիրոսյանին տեղեկացրել են, որ հետախուզում են սկսել՝ նրան պատկանող անշարժ գույք գտնելու նպատակով, նաև կալանք է դրված նրա բոլոր բանկային հաշիվների վրա։ 

«Կինս հարկադիր պարապուրդի գումար է ստանում Արցախի կառավարությունից, որն աշխատավարձ չէ և բռնագանձելու իրավունք չունեն։ Բայց վերջերս ԴԱՀԿ-ը նաև այդ գումարն էր բռնագանձել կնոջս հաշվից։ Երբ ԴԱՀԿ դիմեցինք՝ հասկանալու, թե ինչու կնոջս չեն ծանուցել բռնագանձման որոշման մասին, պատասխանեցին, որ տեղյակ են պահել, նամակ են ուղարկել Քաշաթաղի շրջան, Կովսական»,- պատմում է Մարտիրոսյանը։

Ասում է՝ երկար պայքարից հետո կարողացել են բռնագանձված գումարը հետ ստանալ։ 

Իսկ ներկայիս իրավիճակը բնորոշում է որպես «զինադադարի փուլ»․ ՎՏԲ բանկը իբրև թե ընդառաջել է բռնի տեղահանված քաղաքացիներին և պատրաստակամություն հայտնել ներել պարտքի 20-30 տոկոսը։ «Մեզանից հիմա պահանջում են 700 հազար դրամ գումար, որն էլի չունենք»,- ասում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ տևական դատական գործընթացի արդյունքում ի վերջո դատարանն իրեն սնանկ կճանաչի և ՎՏԲ Հայաստան բանկի հետ պայքարն այդպիսով կավարտվի։ Բայց այդ պարագայում Մարտիրոսյանի և նրա ընտանիքի համար մեծ խոչընդոտներ կառաջանան զրոյից նորից ապրուստ և տնտեսություն ստեղծելու գործում։

«Հիմա ես ուրիշի տանն եմ ապրում ու  որևէ նոր գույք չեմ գնելու։ Բայց երբ պետության աջակցությամբ մեր տունն ունենանք, բնական է, որ պետք է գույք, էլեկտրատեխնիկա ձեռք բերենք։ Քանի որ կանխիկ գումար չունենք, բնկանաբար ապառիկով պետք է գնենք։ Բայց այս ամենի հետևանքով առնվազն 5-6 տարի բանկերի սև ցուցակում եմ լինելու, հետևաբար չեմ կարողանալու որևէ տեսակի վարկ ստանալ»,- ասում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՎՏԲ Հայաստան բանկն այսպիսով փորձում է թե իր, թե Արցախից մյուս տեղահանվածների առջև փակել բոլոր դռները և դժվարացնել ապագայի կառուցումը Հայաստանում։

Մարտիրոսյանը նշում է՝ չգիտի՝ արդյոք բանկի նման քաղաքականության հիմքում ընկած է բաժնետերերի՝ ադրբեջանցի լինելու հանգամանքը, բայց վստահ է՝ այսպիսով բանկը փորձում է լրացուցիչ ճնշել առանց այդ էլ ամեն ինչ կորցրած արցախցիներին։

«Սա ակնհայտ  թշնամական միտում է»,- ասում է նա։

Սակայն, ի հեճուկս Արցախից տեղահանվածների ապագան Հայաստանում անհնարին դարձնողների, Մարտիրոսյանն ասում է․ «Ճիշտ է, դժվար է, երբեմն նյարդերս տեղի են տալիս, բայց ինչ-որ մի բանկի պատճառով հայրենիքից հաստատ չենք նեղանա ու չենք կոտրվի»։

«Անկախը» կապ հաստատեց նաև ՎՏԲ Հայաստան բանկի հետ՝ մեկնաբանություն ստանալու խնդրի վերաբերյալ։ Բանկից, հղում անելով իրենց ընթացակարգերին, պահանջեցին դիմել պաշտոնական նամակով։ Ուստի բանկի պատասխանը կհրապարակենք հետագայում։

 

Արցախ ՎՏԲ-Հայաստան բանկ խմբագրի ընտրանի վարկեր Կովսական Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին