f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Երեխաների ակտիվ հոսք է նկատվում դեպի վոլեյբոլ»


Մայիսի 18-22-ը Երևանի ԲԿՄԱ մարզադահլիճում կայացավ ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի երիտասարադական առաջնությունը, որին մասնակցեց տղաների 7 և աղջիկների 6 թիմ։

Առաջնությունն անցավ դիտարժան և հետաքրքիր պայքարում, երիտասարդներն աչքի ընկան  տպավորիչ խաղով։

Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսում է առաջնության ընթացքի, թիմերի ելույթների և  առաջիկա ծրագրերի ու սպասվող մրցաշարերի մասին։

-Պարոն Ասմարյան,  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի երակարամյա նախագահ, հայկական վոլեյբոլի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող պարոն Խաչիկ Ասմարյանին նվիրված երիտասարդական առաջնությունն անցավ առանձնակի հետաքրքիր պայքարում։

- Առաջնությունն անցկացնում ենք 2-րդ անգամ։ Խաչիկ Ասմարյանն  էությամբ պարզ, ազնիվ, հետաքրքիր մարդ էր և առաջնությունն էլ անցավ իրե բնորոշ բոլոր դրական կողմերով։ Եզրափակիչ հանդիպումներն անցան չափազանց հետաքրքիր պայքարում, և պետք էր միայն հետևել մարզիկների ցուցադրած դիտարժան խաղին։

Մարզիկները հրաշալի մարզավիճակում  էին, լավ պատրաստված։ Խաղերի անցկացման ժամանակահատվածը շատ լավն է, քանի որ մրցումներով հագեցած է այս շրջանը։ Թիմերը թե՛ ֆիզիկապես, թե՛  տեխնիկապես պատրաստ էին, դրա համար էլ խաղերը ստացվեցին։ Շեշտը դրված էր որակի վրա։ Այսօր արդեն նկատելի է առաջընթաց, լավ խաղ ցուցադրող թիմերի քանակն ավելացել է։

-Ուրախալի է, որ թիմերը, մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով, դիպլոմներով։

-Իհարկե, նաև առաջնության բացման արարողության ժամանակ պատվավոր հյուրերը պարգևատրվեցին  հուշամեդալներով:

Ցանկալի կլիներ, որ Խաչիկ Ասմարյանի հարյուրավոր սաներից գոնե 15-ը ներկա գտնվեին, քանի որ նրանց բոլորի կայացման մեջ մեծ ավանդ ունի Խաչիկ Ասմարյանը։ Արցախից, Սիսիանից թիմերը գալիս-հասնում են Երևան՝ լավ խաղ ցուցադրելով, հարգում հիշատակը։ Ցավոք, շատերն այսօր  միայն շահ են հետապնդում, այլ պարագայում նրանց ոչինչ չի հետաքրքրում, և այս երևույթն ամեն տեղ նկատելի է։ Սա հիասթափեցնում է։

Մենք նրանցից ոչ մի ակնկալիք չունենք, մեր անցկացրած բազմապիսի մրցաշարերի շնորհիվ հասել ենք կազմակերպչական բարձր մակարադակի, պարզապես պետք է հիշել և հարգել։

Ցանկանում եմ անպայման նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեզ աջակցեց՝ տրամադրելով ԲԿՄԱ մարզադահլիճը։ Ամեն խաղից հետո կահավորման հետ կապված նոր գործ ենք անում այնտեղ, աշնանն արդեն շուրջ 100 նստատեղ կունենանք։

-Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու բավական մեծ փորձ ունի։ Առաջիկայում կլինե՞ն մրցաշարեր, որոնք կհյուրընկալենք։

-Մեր հիմնական նպատակը 2025-ին մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության անցկացումն է Երևանում։ Սա մեծ ձեռքբերում է, առաջընթաց քայլ։ Թվում է, թե բավական ժամանակ կա, բայց մարզադահլիճների հետ կապված հարցեր ունենք լուծելու, պետք է պատրաստվենք։

Նշեմ, որ երեխաների ակտիվ հոսք է նկատվում դեպի վոլեյբոլ, 2025-ից հետո  ներգրավվածությունն ավելի կմեծանա։ Եթե նախկինում մտածում էինք միայն խմբերը համալրելու մասին, այսօր արդեն մարզիչներն ընտրում են բարձրահասակներին։ Սա էլ բերելու է մարզաձևի հետագա զարգացմանը։

Մարզիչների, մրցավարների վերապատրաստման խնդիր ունենք, որը նույնպես կլրացնենք։ Նախատեսում ենք նաև, որ  մինչև 18 տարեկանների հավաքականի հետ արտասահմանից մարզիչ աշխատի, որի հետ կաշխատեն նաև մեր երիտասարդ մարզիչները, որոնց համար մեծ փորձ կլինի։ Տեխնիկական դելեգատների, միջազգային մրցավարների քանակն ենք նախատեսում ավելացնել։ Այդ ժամանակ մեզ համար ավելի հեշտ կլինի նմանատիպ առաջնությունների անցկացումը։

Զարգացման ծրագրերը շատ են․ սեպտեմբերից ընդլայնելու ենք «Վոլեյբոլը դպրոցում» ծրագրի շրջանակները՝ Եվրոպայի ֆեդերացիայի աջակցությամբ դպրոցների քանակն ավելացնելով մինչև 50։ Աշտարակում ենք անցկացնելու մինչև 13 տարեկանների Հայաստանի առաջնությունը՝ մարզերում նոր շունչ հաղորդելու համար։

Նշեմ, որ նոր մարզահատակ ենք ստացել, և պետք է հիմնական ինչ-որ տեղ  տեղադրենք, քանի որ հավաքել-քանդելով այն կվնասվի։

-Պարոն Խաչիկ Ասմարյանը Հայաստանում հիմք դրեց նաև լողափնյա վոլեյբոլի զարգացմանը։ Ձեր հարցազրույցներում խոսել եք ակադեմիայի ստեղծման մասին․ ո՞ր փուլում են աշխատանքները։

 -Այո՛, մեր նպատակը լողափնյա վոլեյբոլի ակադեմիա ստեղծելն է, աշխատանքները ակտիվ սկսեցինք, բայց դժվար ժամանակհատվածում հայտնվեցինք, կարևորը նպատակը կա, և մենք հիմնելու ենք ակադեմիան, որը լայն հնարավորություններ կտա թե՛ մարզիկներին, թե՛ մարզիչներին։ Արդեն սկսվում է մրցաշրջանը․ բավական պատրաստված թիմեր ունենք, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին, Ռուսասատնից ունենք հրավերներ՝ մասնակցելու իրենց բաց առաջնություններին։ Մեր  առաջնությունը կանցկացնենք հունիսին, որը բաց է լինելու։ Նշեմ, որ անցած տարի լողափնյա վոլեյբոլի բաց առաջնություն անցկացրինք, և Վրաստանի թիմը դարձավ հաղթող։ Սա կարևոր է, քանի որ խթանում է մարզիկների մեջ ձգտում՝ ուժեղանալու և հաղթելու։  

Սպորտ վոլեյբոլ Կարեն Ասմարյան Հայաստանի առաջնություն խմբագրի ընտրանի հարցազրույց

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին