f

Անկախ

Forbes-ը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը. հայազգի ներկայացուցիչը 14-րդն է


Forbes ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը, որում ներառվել է նաև հայազգի Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ:

Ցանկի 14-րդ տեղում «Մագնիտ» խանութների ցանցի հիմնադրի դուստրն է՝ 1995-ին ծնված Պոլինան, որը սովորել է Կրասնոդարի պետական գիմնազիայում, այնուհետ, ինչպես իր ծնողները, ավարտել է Կուբանի պետական համալսարանը «տնտեսագիտություն» ծրագրով։

Գալիցկու խոսքով՝ ինքը նախատեսում է սահմանափակ գումար թողնել դստեր ժառանգության համար։

«Նա համաձայնեց ինձ հետ: Հաջորդ սերունդը պետք է մոտիվացված լինի: Դագաղում գրպաններ չկան»,- պարզաբանել է գործարարը։

Մինչդեռ վարկանիշը գլխավորել է «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆ Ալեքպերովը։

Հրատարակության տվյալներով՝ նրա ժառանգությունը գնահատվում է 21,4 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում «ԵվրոԽիմ»-ի հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի դուստրն ու որդին են (11,35 միլիարդական դոլար), երրորդ տեղում են «Սիրբուր»-ի և «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի ժառանգները (11,35 միլիարդական դոլար):

Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի գլխավոր բաժնետեր, տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի որդիներն ու դուստրը չորրորդ տեղում են։ Մեկ երեխայի բաժինը կազմում է 8,3 մլրդ դոլար: Հինգերորդ տեղում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի որդին ու դուստրը (յուրաքանչյուրը 7,55 մլրդ դոլար)։

Նշվում է, որ ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշում կա 20 ընտանիք, որտեղ յուրաքանչյուր ժառանգ ունի առնվազն 2,6 միլիարդ դոլար։ Ըստ ամսագրի՝ 2022 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Ռուսաստանում եղել է 113 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 522 միլիարդ դոլար։

Ինչպես բացատրում է Forbes-ը, ամսագիրը միլիարդատերերի կարողությունը բաժանել է միայն օրինական երեխաների միջև։

Հայաստան Forbes ամսագիր

Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ավելին
Ավելին