f

Անկախ

Հրետակոծված տները գրեթե 2 տարի անց վերականգնված չեն


2020թ․-ի հուլիսի 12-13-ին Բերդի տարածաշրջանում տեղի ունեցած մարտերը ռազմավարական ոչ մի նշանակություն չունեին, սակայն այդ ժամանակ տեղի ունեցած ադրբեջանական հրետակոծության հետեւանքները դեռեւս վերացված չեն։

Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց որ պետական բյուջեի միջոցներով գյուղում կատարվել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներ, սակայն շատ տների դեպքում շինարարական աշխատանքներ չեն արվել, կամ՝ կիսատ են իրականացվել։

Գյուղի բնակիչ Նվեր Գալստյանի հորական տունը հրետակոծությունից ամբողջությամբ քանդվել է, սակայն այն չեն վերականգնել։

Վարչական ղեկավարի խոսքերով ՝ գյուղի 4 բնակչի տներում վերականգնողական աշխատանքներ չեն արվել։ Ազատամարտիկ, հաշմանդամ, Գարիկ Լալայանը հրետակոծված իր առանձնատան նորոգման համար դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման նախարար պաշտոնավարած Սուրեն Պապիկյանին, Տավուշի մարզպետարան, սակայն նրա տունը չեն նորոգել, վնասված 5 պատուհաններն են նորերով փոխարինել։

Այլ տների բնակիչներ էլ համաձայնվել են, որ իրենց վնասված տների գոնե պատուհանները փոխեն , սակայն այդ աշխատանքներն էլ չեն արվել։ Լ․ Առաքելյանի խոսքերով՝ ինքը վնասված 31 տան համար դիմում է ներկայացել քննչական կոմիտեի Բերդի բաժին, առաջնահերթ դիմել է 11 տան համար, մնացածների համար տվյալները ներկայացրել է Տավուշի մարզպետարան,գյուղում ուսումնասիրություններ կատարած պետական վերահսկողության ծառայության աշխատողներին։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ ադրբեջանական հրետակոծությունից վնասված Հրաչիկ Գրիգորյանի տան նորոգումը կիսատ է մնացել, Արսեն Շառյանի տան վնասված տանիքը չեն փոխել, Գառնիկ Ղուկասյանին պատկանող, ավերված ջերմոցը չեն նորոգել։ Լ․ Առաքելյանի վկայությամբ՝ սահմանամերձ գյուղում պետական միջոցներով «Մայրիկ» պուրակ է կառուցվել , արվել է ծառատունկ, սակայն դեռեւս նստարաններ, խաղային ատրակցիոններ չեն բերվել։ Հավելեմ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021թ․ -ի նոյեմբերի 17-ին որոշում է ընդունել Բերդի տարածաշրջանի գյուղերի հրետակոծությունից վնասված տների վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներն ընդունելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, հանձնաժողովի նախագահն էր Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանը, անդամներ՝ քաղաքաշինության վարչության աշխատողներ, տեխնիկական հսկողություն իրականացող ՍՊԸ-ի ներկայացուցիչներ,շինարարական աշխատանքներ իրականացրած «Տավուշշին» ԲԲԸ-ի ներկայացուցիչներ եւ այլոք ։ Նման մի հանձնաժողով էլ մարզպետ Հ․ Ղալումյանը ստեղծել էր դեռեւս 2021թ․-ի սեպտեմբերի 14-ին, որի ղեկավարը կրկին քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանն էր։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Տավուշի մարզ Հայաստան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին