Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հարավային Օսիայում հուլիսի 17-ին նշանակված հանրաքվեն Ռուսաստանի Դաշնություն մտնելու վերաբերյալ սադրանք և Ռուսաստանից «բռնակցման» սպառնալիք է անվանել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի այս գործողությունները չեն կարող բորբոքել հանրապետությունների միջև առճակատումը և չեն ստիպի Թբիլիսիին վերանայել իր արտաքին քաղաքականությունը։
«Ռուսաստանը չպետք է ևս մեկ ճակատագրական սխալ թույլ տա. <...> Սա անպատասխան չի մնա և կառաջացնի միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ մայիսի 26-ին ելույթ ունենալով Վրաստանի Անկախության օրվան նվիրված արարողության ժամանակ։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Վրաստանը ռազմական ուժ չի կիրառի Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ։
Մայիսի 13-ին Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել, որով հուլիսի 17-ին նախատեսվում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի կազմ հանրապետության մուտքի հարցով։
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորումն անվանել է օս ժողովրդի դարավոր երազանքը։
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը քայլեր չի նախատեսում Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու ուղղությամբ։