f

Անկախ

Հրայրի գրիչ-2


Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ Կոսմոսը գրավելը չգիտեմ, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի, բայց հիմա անդրադառնամ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոստացած «բացահայտմանը», որը պիտի վերջնականապես ջնջեր մինչնիկոլյան ժամանակների արցախյան բանակցային ողջ գործընթացն ու մադրիդյան սկզբունքները։

Եւ այսպես՝

Նիկոլն ասում է, որ մադրիդյան սկզբունքներով, որի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, մենք մեր ձեռքով չեղարկել ենք Լեռնային Ղարաբաղում անցկացված ինքնորոշման իրավունքի հանրաքվեն։ Կլասիկ աբսուրդ։

Որովհետեւ, միջազգային պրակտիկայում չկա դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի բացառապես ինքնորոշվող սուբյեկտի որոշման հիման վրա եւ տեղում ստանա միջազգային ճանաչում: Կոսովոյի նախադեպն այլ է, որն ուղղակի պարտադրվել է։

Բանակցային տասնյակ տարիների գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը մեկն էր՝ միջազգայնորեն ճանաչել եւ ամրագրել 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացված եւ հանրաքվեով հաստատված ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ստանալ միջազգային հանրության դե յուրե վավերացումն ու մադրիդյան սկզբունքները միակ քեյսն էր, որով միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եւ եթե անցկացվեր նոր հանրաքվե, այն, ինչպես եւ արձանագրված էր, անցկացվելու էր ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հովանու տակ, ինչի արդյունքում ունենալու էինք Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված միջանկյալ կարգավիճակ։

Իսկ եթե հանրաքվե չլիներ, ինչի մասին պարբերաբար ասում է Նիկոլը, ապա 5 շրջանների վերադարձից հետո Լաչինն ու Քարվաճառը շարունակելու էին մնալ հայկական, Շուշին ու Հադրութը չէին հանձնվելու թուրքին, չէինք հանձնելու 187 գյուղ՝ Արցախի 72 տոկոսը եւ ամենագլխավորը՝ 5 հազար տղաներ Եռաբլուրում թաղված չէին լինելու։

Ես վստահ եմ, որ ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների եւ իր հպարտ էլեկտորատի՝ Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները, ուստի սեփական մեղքից դիստանցվելու հոգեբանական կախումը նրան մղում է պարբերաբար «հորինել» նորանոր «բացահայտումներ»՝ «Հրայրի գրիչ-2» ժանրի կանոններով։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին