f

Անկախ

«Ժողովուրդ». Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր:

Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, եւ, բնականաբար, ակտիվություն լինելու է:

«Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երեւանը փորձում է մանեւրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում», – նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

Դրան վերաբերող թույլ ձեւակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենեւին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արցախյան հիմնախնդիր Նիկոլ Փաշինյան Շառլ Միշել Վլադիմիր Պուտին Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին