Ծերաբան Յուրի Կոնևը հարցազրույցի շրջանակներում ասել է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդները երկար չեն ապրում։ Նրա խոսքով՝ ժամկետը երեք տարուց պակաս է։ Գրում է Gazeta.ru-ն։
«Երկու կամ երկուսուկես տարի. Սա գրեթե երաշխավորված դատավճիռ է»,- ասել է մասնագետը։
Ինչպես հավելել է բժիշկը, նման հիվանդությամբ մարդուն դժվար է բաց թողնել արտաքին աշխարհ, քանի որ հիվանդը չի կարողանում իրեն զսպել։
Նշվում է, որ աշխարհում ամեն տարի նման ախտորոշմամբ ախտորոշվում է մոտ տասը միլիոն մարդ։ Ալցհեյմերի հիվանդությունը մարդկանց մահվան հինգերորդ հիմնական պատճառն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կենսաբանները «պատվաստանյութ» են ստեղծել Ալցհեյմերի հիվանդության դեմ։