Փոշու չափից և կազմից կախված կարող են զարգանալ բրոնխիտ, ասթմա, թոքային ֆիբրոզ և չարորակ հիվանդություններ։ Այս մասին հայտնում է ալերգոլոգ Դանիիլ Շչեպելյաևը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Եթե դա հաստ շերտով փոշի է, ապա այն առաջացնում է կամ վերին շնչուղիների հիվանդություններ, կամ բրոնխիտ, ասթմա, ընդհուպ մինչև թոքային ֆիբրոզ։ Եթե փոշին մանր է, ապա այն անմիջապես կառաջացնի թոքային պաթոլոգիա։ Եթե փոշին պարունակում է բերիլիում, կադմիում, ասբեստ, ապա չարորակ ուռուցքների առաջացման վտանգը բազմապատկվում է»,- զգուշացրել է բժիշկը։
Մասնագետի խոսքով՝ ատաղձագործության նուրբ փոշին չարորակ ուռուցք չի առաջացնի, սակայն թոքային ֆիբրոզի վտանգ կա։ Ամեն ինչ կախված է փոշու բաղադրությունից:
«Եթե դա կապված է կենսաբանական նյութերի հետ, ինչպիսիք են սնկերը, հակաբիոտիկները, քիմիական նյութերը, գյուղատնտեսական փոշին, ապա դրանք բրոնխոալվեոլիտ են, բրոնխիալ ասթմա: Բրոնխոթոքային ապարատի ցանկացած քրոնիկ բորբոքային հիվանդություն բազմապատկում է չարորակ նորագոյացությունների վտանգը»,- հավելել է ալերգոլոգը։
Նրա խոսքով՝ ամենից հաճախ նման խնդիրները կապված են մարդու գործունեության ոլորտի, այլ ոչ թե տնային փոշու բաղադրության հետ։