«Moderna» ընկերությունը հայտարարել է, որ անցկացնում է կապիկի ջրծաղիկի պոտենցիալ պատվաստանյութերի նախակլինիկական հետազոտություններ: Գրում է Russian.rt.coiom-ը։
«Մենք հետաքննում ենք կապիկի ջրծաղիկի դեմ հնարավոր պատվաստանյութերը նախակլինիկական մակարդակով», - նշված է ընկերության Twitter-ի գրառման մեջ:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանում ջրծաղիկի վիրուսների թեստային համակարգ է գրանցվել հինգից յոթ տարի առաջ։
ՌԴ ԳԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Պյոտր Չումակովը RT-ին տված հարցազրույցում նշել է, որ ջրծաղիկի դեմ ստեղծված պատվաստանյութը կարող է պաշտպանություն ապահովել կապիկի ջրծաղիկի վիրուսից և դրա պաշարներից դեռևս գոյություն ունեն մի շարք երկրներում։