f

Անկախ

Էսմիա դեղի որոշ սերիաների հետկանչի կարգադրագիր է տրվել


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել Ռիխտեր-լամբրոն հ/ձ ՍՊ ընկերությանը՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու եւ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։

  Տնտեսվարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2x14),(84/6x14) բլիստերում դեղահատեր» դեղի կոնկրետ սերիաների վերաբերյալ՝ ապահովելով ՀՀ-ում նշված դեղի շրջանառության դադարեցում և հետկանչ։ Իրականացված միջոցառումների մասին 24 ժամը մեկ անգամ պետք է ներկայացվի հաշվետվություն տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և [email protected] հասցեներով:

  Հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը պետք է իրականացվի Դեղերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 01-ի Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին N 05-Ն հրամանով սահմանված կարգով։

  Դեղի հետկանչի կարգադրագիրը տրվում է՝ հիմք ընդունելով՝

  • 2019 թ․ փետրվարի 28-ի «ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 17-րդ կետերը, 5-րդ կետի 1 ենթակետի ը պարբերությունը,
  •  «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 31-րդ մասի առաջին և երկրորդ կետերը և 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 

Հաշվի առնելով՝

  • «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի» 13․03․2020 թ․ EMA/121879/2020 գրությունը` Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ  դեղի երկարատև կիրառման արդյունքում լյարդաթունայնության հնարավոր վտանգով պայմանավորված, 
  • ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2020 թ․ ապրիլի 07-ի թիվ 0103031420 փորձագիտական եզրակացությունը «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2x14), (84/6x14) բլիստերում դեղահատեր, սերիա՝ T7B230F, պիտանիության ժամկետ՝ 30.11․2020 և սերիա՝ T75502H, պիտանիության ժամկետ՝ 31․05․2020 դեղի վերաբերյալ, որի արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր է հանդիսանում՝ «Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ», Գյոմրոյի ճ․19-26, 1103 Բուդապեշտ, Հունգարիա, 
  • ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին