f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանություններից  պահանջել է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անունները եւ մյուս տվյալները


Բրյուսելում կայացած՝ Ալիև- Շառլ Միշել առանձնազրույցից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գրեցին, թե ինչ հարցեր են քննարկել երկու պաշտոնյաները։

Պաշտոնական աղբյուրների հրապարակումներից  երեւում է, որ Ալիեւը անչափ գոհ է մնացել Միշելից: Ի թիվս այլ հարցերի որոշվել է. «Առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4 հազար մարդու ճակատագրի պարզաբանումը»։

Ի՞նչ է սա նշանակում: Ալիեւը իրենց «հարյուր տարվա մեռելների» համար պարզաբանում է պահանջում այն դեպքում, երբ մեր երեկվա գերիների հարցը համարում է փակված: Ադրբեջանին ներվում է մեկ տարի առաջ իրենց կատարած ռազմական հանցագործությունները, միջազգային տարբեր կոնվենցիաների խախտումները՝ արգելված զինատեսակների կիրառումը,  ծննդատան, հիվանդանոցների ռմբակոծությունները, տարեցների, խաղաղ բնակչության սպանությունները, ռազմագերիների կտտանքներն ու սպանությունները: Այդ մասին եռակողմ հանդիպումների ժամանակ չի խոսվում, քանի որ Հայաստանի շահերը ներկայացնող մարդ, այնտեղ, փաստացի չկա: Բայց, Ալիեւը հիշել է արցախյան առաջին պատերազմի «զոհերին» ու դրանց համար պարզաբանում է պահանջում: 

Հարցը շատ ավելի խորքային է: Ըստ «Հրապարակի» աղբյուրի, ադրբեջանական կողմը դեռեւս 2018 թ-ից ՀՀ իշխանություններից  պահանջել է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անունները եւ մյուս տվյալները: Ըստ «օդում կախված լուրերի», հենց դա է եղել պատճառը, որ Փաշինյանը սկսեց գործեր հարուցել եւ հաշվեհարդար տեսնել այդ հրամանատարների նկատմամբ: Դա, ըստ էության, եղել է Ալիեւի ցանկությունը: Թիրախում հայտնվեցին «ծանր քաշայինները»՝ Մանվել Գրիգորյանը, Աշոտ Մինասյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Գնել Մանուկյանը եւ այլք: Սեյրան Օհանյանը եւ Գնել Մանուկյանը եղել են Խոջալուի մարտերի հրամանատարները: Մանուկյանը, ով եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Խոջալուի հաղթանակը՝ փետրավարի 25-ին, նվիրվել է Անդրանիկ Օզանյանին, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն էր: Հաղթանակից հետո գեներալ Դարիբալթայանի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ Խոջալուն վերանվանել Անդրանիկավան: Մանուկյանի գլխի համար ադրբեջանական կողմը մեծ գլխագին էր խոստացել: Այդ մասին հայտարարություններ էին տարածում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական AZE.AZ գրեց, թե իբր.«Բռնազավթված տարածքների ազատագրման ժամանակ զոհվել են արցախյանի առաջին պատերազմի 44 զինվորականներ, որոնք ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ են իրականացրել»:


Հոդվածը «նվիրված էր» Գնել Մակուկյանին, ով, իբր, նոյեմբերին զոհվել է Շուշիի մարտերի ժամանակ: Հոդվածում մանրամասներ էին գրված Մանուկյանի պաշտոնի, աշխատանքի վայրի եւ գործունեության մասին: Մինչ ադրբեջանական մամուլը Մանուկյանին համարում էր Շուշիի մարտերում «լիկվիդացված», այդ ժամանակ Մանուկյանն իր տանը՝ սրտի ցավով հետեւում էր մարտական իրադարձություններին եւ իր ազատագրած տարածքների հանձնմանը: Իսկ 44-օրյա պատերազմից հետո Մանուկյանը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ եւ մի քանի ամիս անց վախճանվեց: 2018թ-ին փաշինյանականները, ի թիվս այլ հրամանատարների, նրա նկատմամբ նույնպես հարուցել էին քրգործեր: 

Այսպիսով, Ալիեւը, պահանջելով արցախյան առաջին պատերազմի «չորս հազար զոհերի պարզաբանումը», վերահաստատում է, որ պահանջում է այդ պատերազմի հրամանատարների անունները եւ պահանջելու է նրանց պատասխանատվության ենթարկել: Ելնելով Փաշինյանի կերպարից՝ ամեն կերպ Ալիեւի ցանկություններն ի կատար ածելու «թուլությունից», կարող ենք ենթադրել, որ նա Ալիեւին կներկայացնի արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցների, հրամանատարների, իր համար անցանկալի ազատամարտիկների ցուցակը ու նրանց կհանձնի թշնամու դատին: Եթե, իհարկե, արդեն չի հանձնել: Փաշինյանից ամեն ինչ սպասելի է: Դրանով նա իր համար կլուծի կարեւոր հարց. վերջապես կազատվի Արցախի համար պայքարողներից, հայրենասերներից, որոնք մնացել են իր կոկորդին: Դա կանի, եթե, իհարկե, շարունակի մնալ երկրի ղեկին...

 

Ադրբեջան արցախյան պատերազմ Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին