f

Անկախ

Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, փոխանցվում է միայն սերտ շփման արդյունքում․ մասնագետ


Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում, օդակաթիլային եղանակով փոխանցումը հնարավոր չէ, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպք չի նկատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով 13 երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք:  Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել:

«Այս վիրուսը նոր չէ, հայտնաբերվել է դեռևս 1958 թվականին, 1970-ականներից հետո արդեն մարդկանց շրջանում դեպքեր արձանագրվում են: Ընդ որում, դեպքեր արձանագրվել են նաև եվրոպացիների շրջանում, որոնք ճանապարհորդել են աֆրիկյան  երկրներ: Մինչև սա էլ եվրոպական մի շարք երկրներում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվել են: Վերջին շրջանում եվրոպական երկրներում նկատվող դեպքերի հետ կապված անհանգստությունը մեծ է, քանի որ դրանք կապված չեն ճանապարհորդական պատմության հետ: Միայն Մեծ Բրիտանիայում արձանագրված առաջին դեպքն էր, որը ճանապարհորդել էր Նիգերիա: Մյուսների մոտ այդ ճանապարհորդական պատմությունը չկա: Մինչև այս Եվրոպայում մարդուց մարդու փոխանցումը չէր արձանագրվել»,-պարզաբանեց Պարոնյանը՝ հավելելով, որ այս իրավիճակով պայմանավորված՝ մի շարք երկրներում հսկողությունն ուժեղացվել է:

Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, դրանից հետո առաջանում է ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, կարող է լինել ավշային հանգույցների մեծացում: «Այդ ախտանշաններն առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղիկի ցանին: Առաջանում են բշտիկներ»,-ասաց մասնագետը:

Հիվանդությունը տարածվում է հյուսվածքային հեղուկների միջոցով: Սրա համար անհրաժեշտ է սերտ, դեմ առ դեմ երկարատև շփում: Ըստ մասնագետի՝ ի տարբերություն օրինակ կորոնավիրուսի՝ այն ավելի քիչ վարակիչ է: «Օդակաթիլային փոխանցումը հնարավոր չէ, միայն սերտ շփում է անհրաժեշտ: Գիտնականների կարծիքով՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, համավարակ առաջացնելու հակում չունի: ԴՆԹ վիրուսներով պայմանավորված` հիվանդություններն իրենց գաղտնի շրջանում վարակիչ չեն: Թեև կոնկրետ այս վիրուսի ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, սակայն, գիտնականները գտնում են, որ քանի որ դա ԴՆԹ վիրուս է, այն գաղտնի շրջանում վարակիչ չէ»,-ասաց Պարոնյանը:

Օրինակ կորոնավիրուսը, գրիպը ՌՆԹ վիրուսներ են, որոնք շատ արագ փոփոխվելու հակում ունեն: Մասնագետը վստահեցնում է, որ ԴՆԹ վիրուսների դեպքում փոփոխվելու հավանականությունը շատ անգամներ ավելի ցածր է, դրանք ավելի երկար ժամանակահատված են պահանջում՝ փոփոխվելու համար: Դրա համար, մասնագետի խոսքով, վարկած կա, որ դա այդքան հեշտ չի տարածվի: 

Ըստ մասնագետի՝ մինչև այժմ գրանցված դեպքերն ընթանում են թեթև: Կապիկի ծաղիկ վիրուսն արձանագրվել է երկու տեղ. Կենտրոնական Աֆրիկայի շրջանում արձանագրվող դեպքերն ավելի ծանր են, իսկ մյուսը՝ Արևմտյան Աֆրիկայի շրջախումբն ավելի թեթև է: Վերջին շրջանում արձանագրված դեպքերը պատկանում են այդ թեթև տեսակին: Վիրուսի մահացությունը համարվում է 1-10 տոկոս: Պարոնյանի խոսքով՝ ծանր դեպքերի կամ մահացության առումով ավելի ռիսկային են իմունային համակարգի հետ խնդիր ունեցող անձինք և երեխաները:

Աշխարհում կապիկի ծաղիկի կանխարգելման համար հատուկ պատվաստանյութ առկա չէ: Սակայն, ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ թե բնական ծաղիկը և թե կապիկի ծաղիկն ունեն խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Եվ բնական ծաղիկի պատվաստանյութերը մոտ 85 տոկոս արդյունավետություն են դրսևորում կապիկի ծաղիկի կանխարգելման գործընթացում: «Հետազոտությունները փաստում են, որ բավականին արդյունավետ են: Այս պատվաստանյութերը նախատեսված են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, հաստատվել են և ԱՄՆ դեղերի և պարենի գործակալության և Եվրոպական դեղերի գործակալության կողմից»,-ասաց Գրիգորյանը:

Բնական ծաղիկի դեմ մասսայական պատվաստումներ իրականացվել են մինչև 1980 թվականը: Այնուհետև դրանք հանվել են, քանի որ համարվել է, որ վիրուսը վերացել է: Այսինքն՝ այն անձինք, որոնք նախկինում պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանություն ունեն կապիկի ծաղիկի առումով, քանի որ կա խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ հիմա էլ արտադրվում է, սակայն դա նախատեսված է խիստ սահմանափակ թվով կիրառման համար, օրինակ` այն անձանց համար, որոնք աշխատում են լաբորատորիաներում՝ այդ հարուցիչների առումով ռիսկի խմբում են:

Մասնագետի խոսքով՝ դեռևս գրանցվել են կապիկի ծաղիկի եզակի դեպքեր, տարածման տեմպերը դեռևս այդքան էլ բարձր չեն, այս պարագայում լայնածավալ պատվաստումների իրականացումը դեռ նպատակահարմար չի համարվում:  

Հայաստանում ԲԿ-ներին շրջաբերական է իջեցվել, որ, ատիպիկ ցանավորում կամ նման ախտանշաններ ունեցող անձանց նկատմամբ ուշադիր լինեն: Որևէ կասկածելի դեպք առայժմ չի նկատվել: Այսպիսով` մասնագետի վստահեցմամբ՝ Հայաստանում ԲԿ-ների հետ են աշխատում, որ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերվեն: Աշխատանք է տարվում նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որոնք սահմանային անցման կետերում հսկողություն են իրականացնում՝ էկզոտիկ կրծողներ և կապիկներ Հայաստան բերելը արգելելու համար:

Վիրուսի ախտորոշման համար գոյություն ունեն թեստեր: ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են ՝ եթե կասկածելի դեպքեր լինեն, կկազմակերպեն ախտորոշումը:

Հայաստան Լուսինե Պարոնյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին