f

Անկախ

«Սյուրպրիզ» գործողություն՝ բրիտանական հետախուզության դավադրությունը Բորիս Ջոնսոնին իշխանության բերելու համար. The Grayzone (ԱՄՆ)


Արդեն չորս տարի մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ուզում է հասկանալ՝ ինչպես պատահեց, որ մեր պետության գլխին հայտնվեց մեկը, որն իսկական աղետ էր մեզ համար, չէ՞ որ հենց այն ժամանակ էլ շատերս էինք հասկանում դա, ներառյալ նրանք, ովքեր իշխանության ղեկին էին և հիպնոսացած թե հիմարացած քվեարկեցին նրա ընտրվելու օգտին: Արդեն գրեթե բոլորն են հասկացել, որ նա հատուկ ներդրված էր մեզ այսօրվա անմխիթար վիճակին հասցնելու համար և հիմա շտապում են մեծ արագությամբ ավարտին հասցնել ծրագիրը՝ Հայաստանի վախճանը: Դեռևս կան վիճողներ՝ նա Արևմուտքի, թե Ռուսաստանի նախագիծն էր: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այն անձինք, որոնք սրան համարում են Թուրքիայի ներդրումը՝ արևմտյան հետախուզական և հետազոտական ուժերի գործուն մասնակցությամբ, Թուրքիայի ականը մեր տակ: Շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել սույն հոդվածում, որը վերաբերում է, մեզ հետ համեմատած, այնպիսի մի հզոր պետությանը, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, և զուտ փաստական նյութերի հիման վրա նկարագրում է, թե ինչպես կարող են պետական քաղաքականությունը և պետության առաջնորդը ընդամենը խաղալիք դառնալ լրտեսական խմբերի ձեռքին՝ բավարարելով վերջիններիս անառողջ հավակնությունները:

Ամենայն հավանականությամբ երբևէ  որևէ լրատվամիջոցի կամ հետաքննողի ձեռքին կհայտնվեն փաստաթղթեր, որոնք կբացահայտեն նաև մեր պատմությունը: Հարցն այն է միայն, թե երբ դա կլինի և ինչպես կվերնագրվի այդ ապագա հետաքննությունը, «Ինչպես վերացրին Հայաստանը», թե՞ «Ինչպես էին փորձում վերացնելՀայաստանը»:

Այսպես, քաղաքական հետաքննություններով զբաղվող The Grayzone կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ նյութեր, որոնք հիմք են տալիս արձանագրելու բրիտանական վերնախավի և ՑՌՈՒ-ի (ԿՀՎ՝ Կենտրոնական հետախուզության վարչություն) հանցավոր դավադրության մասին, որի նպատակն է եղել հեռացնել Թերեզա Մեյին և նրա փոխարեն դնել «ավելի հարմար» Ջոնսոնին:

Գաղտնի նյութերը բացահայտում են բրիտանական էլիտաների դավադրությունը, որոնք հանդես էին գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու օգտին: Այդ դավադրությունը նպատակ է ունեցել  ձախողել Թերեզա Մեյի բրեքսիտի գործարքը, իրականացնել լայնամասշտաբ անտեսանելի ներթափանցում կառավարություն, լրտեսել հասարակական խմբերին և հարկադրել փոխարինել Մեյին Ջոնսոնով:

Հոդվածը բերվում է մեծ կրճատումներով, ստորև կարող եք տեսնել ռուսերեն թարգմանության և բնագրի հղումները:

Բրիտանական հետախուզության թափանցումը Մեծ Բրիտանիայի պետական իշխանություն

МI-6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Դիռլավը լրտեսական գործողություններ է ձեռնարկել բրիտանական պետական գործիչների և ընդդիմադիր քաղաքական խմբերի դեմ:

«Ակտիվիստների» կեղծ խմբերը՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներով, որոնց ղեկավարել են ՑՌՈՒ-ի վետերանները, օգտագործվել են ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մնալու կողմնակիցների շարքերը ծպտյալ ներթափանցելու համար:

Հանցավոր հետախուզական խումբը լրտեսել է ԵՄ-ի հետ գլխավոր բրիտանացի բանակցողին և գործուն կերպով խանգարել նրան Եվրամիության հետ պայմանագրի կնքմանը հասնելուն:

Ստվերային միլիարդատերերը խիստ գաղտնի ֆինանսավորել են այդ անօրինական հետախուզական գործողությունը:

Ռիչարդ Դիռլավը կրում է Huawei-ի նկատմամբ կառավարության քաղաքականության ողջ պատասխանատվությունը:

Հանցավոր խումբն այժմ փորձում է հեռացնել նաև Բորիս Ջոնսոնին:

Այդ անօրինական գործողությունները կարելի է հավասարեցնել ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆԸ:

The Grayzone կայքի ձեռք բերած էլեկտրոնային նամակներն ու փաստաթղթերը բացահայտում են հակապետական դավադրության աներևակայելի մասշտաբ, որը կազմակերպել են բրիտանական հատուկ ծառայությունների գործող և պաշտոնաթող ղեկավար աշխատակիցները: Նպատակը եղել է սաբոտաժի ենթարկել վարչապետ Թերեզա Մեյի գործարքը բրեքսիտի վերաբերյալ, հեռացնել նրան պաշտոնից, փոխարինել Բորիս Ջոնսոնով և ապահովել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առավելագույնս «կոշտ» հեռանալը: Գաղտնի էլեկտրոնային նամակները վկայում են, որ բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների խումբը, կապված մեծահարուստ ֆինանսիստների հետ, որոնք հանդես են եկել բրեքսիտի օգտին, լրտեսել է ընդդիմադիր քաղաքական ուժերին, թափանցել է բարձրագույն քաղաքացիական պետական ապարատ և վարկաբեկելու, հեղինակազրկելու  նպատակով թիրախավորել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք հանդես էին գալիս Եվրամիությունում Բրիտանիայի մնալու օգտին:

Առանցքային նպատակներից մեկը եղել է Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությունների ամրապնդումը անվտանգության ոլորտում՝ Եվրամիության իշխանական լիազորությունները փոխարինելով Մեծ Բրիտանիայի վրա Միացյալ Նահանգների առավել խիստ հսկողությամբ:

Այդ հանցախումբը, որ մինչ օրս շարունակում է գաղտնի, նենգ և անիրավաչափ ազդեցություն գործել  բրիտանական քաղաքականության և բրիտանական քաղաքական գործիչների վրա, բաղկացած է ֆինանսիստներից, ռազմական և պաշտպանության վերնախավի ներկայացուցիչներից և հատուկ ծառայությունների աշխատակիցներից, ամենից առաջ՝ հետախուզության:

The Grayzone-ի ստացած անանուն էլեկտրոնային հաղորդագրությունների մի մասի աղբյուրը հայտնի չէ: Սակայն սույն հրապարակման հեղինակը ստուգել է այդ էլեկտրոնային նամակների և դրանցում մեջբերվող փաստաթղթերի իսկությունը դրանց մետատվյալների (մետատվյալները յուրաքանչյուր էլեկտրոնային տեղեկության մասին տվյալների ամբողջությունն են, այսպես ասած «անձնագիրը»: Դրանք բովանդակում են տվյալներ էլեկտրոնային փաստաթղթի ստեղծման, փոփոխությունների, խմբագրումների, ուղարկման օրվա և ժամի, ուղարկողի և ստացողի, ներդիրի տեսակի և այլնի մասին: Մետատվյալների մեծ մասը հանրամատչելի են և որևէ կերպ չեն պաշտպանվում- Ծանոթ.՝  InoSMI), ինչպես նաև այլ ապացուցողական աղբյուրների օգնությամբ: Դրանց բովանդակության մեծ մասը հնարավոր չէ կեղծել կամ նենգափոխել:

Հասարակության հետաքրքրությունն այդ մասնավոր հաղորդությունների նկատմամբ շատ ակնհայտ է, քանի որ այն գործողությունները, որոնք բացահայտվում են տվյալ խմբի էլեկտրոնային նամակներում, այնքան աղաղակող հակաժողովրդավարական են, որ կարող են հանգեցնել քրեական հետապնդման առնվազն մի քանի մասնակից անձանց նկատմամբ:

Երևում է, որ այդ հանցախումբը գլխավորում է պաշտպանության շտաբի պետի ռազմավարության գծով խորհրդատվական խմբի անդամ, ՆԱՏՕ-ի և պաշտպանության նախարարության նախկին խորհրդատու, նաև «Մեծ Բրիտանիայի վետերաններ» խմբի ղեկավարության անդամ Գվիթիան Փրինսը, որ ակտիվ հանդես է եկել բրեքսիտի օգտին:

Փրինսի կենսագրականը պաշտոնական աղբյուրներում գովազդում է նրան որպես «ականավոր մտածողի ռազմավարության ոլորտում», որը «աշխատել է համաշխարհային երևելի գործիչների հետ ամբողջ աշխարհում, սկսած բիզնեսի առաջնորդներից մինչև պետությունների ղեկավարները, օգնելով նրանց բարելավելու որոշումների ընդունման գործընթացը, ծանոթացնելով նրանց այն հոգեբանական գործընթացների բարդություններին, որոնք ընկած են ճակատագրական որոշումների հիմքում»:

Նրա հետ գործել է նաև МI-6-ի (Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայություն) նախկին ղեկավար սըր Ռիչարդ Դիռլավը, որին խնդրո առարկա էլեկտրոնային նամակներում հաճախ նշում են «C» տառով (հղում աշխատանքային սկզբնատառին, որ տրվել է բրիտանական արտաքին հետախուզության ծառայության բոլոր ղեկավարներին): Ինչ-որ պահի Դիռլավը և Փրինսը փորձել են հավաքագրել իրենց վաղեմի ընկեր Հենրի Քիսինջերին և նրա խորհրդատվական ընկերությունը՝ որպես իրենց բրեքսիտի վարկածի անդրատլանտյան լոբբիստների:

Դիռլավի՝ МI-6-ում 1999-2004 թթ. աշխատանքին բնորոշ էին խոշոր սկանդալները, այդ թվում կապված բազմաթիվ խաբեությունների հետ, որոնց նա ապավինում էր Իրաքի պատերազմն արդարացնելու համար: Հաստիքային լրտես Դիռլավը նկատելի դեր է խաղացել զանգվածային լրատվամիջոցներով և քաղաքական գործիչների բերանով այդ անօրինական պատերազմը գովազդելու գործում:

Ի վերջո, Դիռլավն անհատապես դատապարտվել է իրաքյան հակամարտության պաշտոնական հետաքննության ընթացքում, հաստատվել է, որ նա անմիջականորեն ժամանակի վարչապետ Թոնի Բլերին է ներկայացրել կեղծ հետախուզական տվյալներ, որոնք վկայել են Բաղդադում գոյություն չունեցող զանգվածային ոչնչացման զենքի իբր առկայության մասին:

Այդ հանցախմբի կազմում է նաև պատմաբան Ռոբերտ Թոմսը, որ նշանավոր գիտնական է և Քեմբրիջի համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

2018 թ. Փրինսի ստեղծած ֆայլում վառ գույներով են շարադրվում խմբի հավակնոտ և չարամիտ նպատակները: Առաջնորդվելով «գրոհել մեր խղճուկ հակառակորդների վրա բոլոր անհրաժեշտ միջոցներով» մղումով՝ նրա անդամները ձգտել են.

«Արգելափակել ցանկացած գործարք, որը կբխի 2018 թ. հուլիսի աղետալի և վախկոտ «Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների սպիտակ գրքից» (Chequers White Paper), երաշխավորել, որ մենք դուրս կգանք Եվրամիությունից ԱՀԿ-ի պայմաններով, անհրաժեշտության դեպքում վերացնել ներկայիս վարչապետին և փոխարինել նրան ավելի հարմար թեկնածուով, բացահայտել «կեղտոտված» պետական ծառայությունը վերից վար»:

Մի քանի ամիս անց էլեկտրոնային նամակում, որը բովանդակում է բավական նրբաբնույթ տվյալներ վարչապետ Մեյի ճեպազրույցների մասին, Փրինսը հրահանգավորում է Դիռլավին. «Հիմա սպանեք նրան էլ, նրա գաղափարներն էլ»:

2018 թ. հրապարակված «Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների սպիտակ գրքում» շարադրվել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հնարավոր «կառավարելի» պլանը: Այդ պլանը, որ քննադատության է ենթարկվել բրեքսիտի կողմնակիցների կողմից որպես այլ միջոցներով ԵՄ-ի անդամակցությունը շարունակելու դեղատոմս, այն ժամանակվա ԵՄ-ի հետ հարաբերությունների գործերի նախարար Դևիդ Դևիսին և արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին դրդեց, ի նշան ընդվզման, հրաժարական տալ:

Մինչ այդ բրեքսիտի կողմնակիցներն արդեն մի քանի ամիս ագրեսիվ կերպով հարձակվում էին կառավարության և նրա նախարարների վրա՝ մեղադրելով, որ նրանց ենթադրյալ համակրանքը ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն հանգեցրել է նրան, որ նրանք փաստացի արգելափակել են Լոնդոնի խզումը Բրյուսելից:

Նշված հանցախումբը, իր կողմից, ցասումով էր հանդես գալիս յուրաքանչյուր պայմանավորվածության դեմ, որը կկապեր Մեծ Բրիտանիային Բրյուսելի պաշտպանության կառույցների և պարտավորությունների հետ, և պնդում էր, որ դա կփլուզի գլոբալ «Հինգ աչք» լրտեսական ցանցը, որը ղեկավարում են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Փրինսն այնքան է համոզված եղել այդ հարցում, որ հերքել է բրեքսիտին Ռուսաստանի աջակցության մասին տեղեկությունները որպես անհիմն լուրեր՝ ներկայացնելով դրանք որպես «քողարկում» այն հիմնավորմամբ, որ Մոսկվայի «ռազմավարական շահն» իրականում այն է, որ Լոնդոնը մնա «թուլացած և քարշ եկող փլվող ԵՄ-ի» կազմում:

Այդ հանցավոր ընկերակցության նպատակներին հասնելու համար Փրինսն առաջարկում է «ակտիվ արշավ» սկսել «ԵՄ-ում մնացողների» ազդեցիկ խմբերին «ջախջախելու» համար, այդ թվում և «Լավագույնը Բրիտանիայի համար» կարգախոսով հանդես եկող քաղաքական գործիչների հայտնի խմբին: Նա նաև ջանում է ստեղծել այն հիմնական քաղաքական խմբերի «համակարգող կոմիտե», որոնք հանդես էին գալիս բրեքսիտի օգտին «Քվեարկում ենք ելքին» արշավի շրջանակներում: Եվ նա պլանավորել է ինչ-որ (առայժմ մանրամասներով չբացահայտված) «հետախուզական գործողություն», ըստ երևույթին, որպեսզի խարխլի բրեքսիտի հակառակորդների դիրքերը:

2003 թ. «Վարպետը և հրամանատարը» հոլիվուդյան բլոքբաստերի ազդեցության տակ, որում գեղարվեստորեն նկարագրված են Թագավորական նավատորմի խիզախ գործողությունները XIX դարում, այդ խափանող գործողությունը անվանել են «Սյուրպրիզ» գործողություն:

Այդ գաղտնի քաղաքական դավադրության ֆինանսավորումը, ինչպես երևում է, իրականացրել են մեծահարուստ հովանավորները, այդ թվում Թիմ և Մերի Կլոդները՝ Ջերսիում՝ տխրահռչակ բրիտանական հարկային ապաստարանում ապրող արիստոկրատ ընտանիքը:

<…>

Հավանաբար Ջուլիան «Թոբի» Բլեքվելը՝ Blackwell հրատարակչական կայսրության տերը, նույնպես միջոցներ է տրամադրել այդ գործողության համար: Բրեքսիտի այս բացահայտ կողմնակիցը և մուլտիմիլիոնատերը, որ ԵՄ-ից դուրս գալու օգտին հանդես եկող բազմաթիվ կազմակերպություններ է ֆինանսավորել, «Ով ով է» իր էջում իր հոբբիների շարքում նշում է «պայքարը եվրոկրատների դեմ և փայտ կոտորելը»:

«Սյուրպրիզ» գործողության ֆինանսավորումը սկսվել է անմիջապես այն հղանալուց հետո:

2018 թ. սեպտեմբերին Գվիթիան Փրինսը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել Ջուլիան Բլեքվելին՝ իր բարեկամին անվանելով «զինվոր», հղում անելով SAS հատուկ նշանակության ստորաբաժանումում հրատարակչի ծառայության փորձին և երախտագիտություն հայտնելով նրան «ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կեսին իմ եկամուտը ապահովելու չափազանց ցանկալի և առատաձեռն պատրաստակամության համար»:

Նա հավելում է, որ Կլոդ ընտանիքը «պատրաստ է ավելի շատ ժամանակ և միջոցներ ծախսել տարվա հաջորդ կեսի համար», որպեսզի «հանգիստ լինենք դրամական ճակատում»: Որքան էլ տարօրինակ է, Փրինսը խնդրում է, որ Բլեքվելը  փողն ուղարկի իր կնոջ հաշվին, հավանաբար որպեսզի փոխանցումներն իր անվան հետ չկապվեն:

<…>

Նամակներից մեկում Դիռլավը հայտնում է «պլան Բ»-ն: Եթե Դիռլավի՝ МI-6-ի  նախկին գործընկերները չկարողանային «փորել ոսկին»՝ այսինքն՝ «Լավագույնը Բրիտանիայի համար» շարժման ղեկավար պլանները, նրանց փոխարեն Դիռլավը կներգրավեր «որոշ նախկին գործընկերների ՑՌՈՒ-ից, որպեսզի թափանցեր ԵՄ-ում Բրիտանիայի մնալու կողմնակիցների շրջանակները, այդ թվում և Նյու Յորքում, և օվկիանոսի մյուս կողմից ճնշում գործադրեր նրանց վրա»:

Ըստ Դիռլավի հավաստիացումների՝ այդ մարդիկ «շատ փարձառու են եղել նման բնույթի լրտեսական գործողությունների առումով»: Փրինսը խոստացել է, որ իրենք կիրականացնեն «ներդրման գործողությունը» այն գործողության օրինակով, որ կատարել է «Մեծ Բրիտանիայի վետերաններ» կազմակերպությունը, միայն թե ավելի խոշոր մասշտաբներով»:

Փրինսն ավարտում է իր սադրիչ ուղերձը՝ հայտարարելով, որ շուտով կմեկնի Վաշինգտոն, որպեսզի հանդիպի Դիռլավի առաջարկած «հատուկ կապերի հետ», որպեսզի «ԱՄՆ-ից աջակցությամբ բացվի գրոհի գիծը»:

«Մեյը պետք է հեռանա: Մանրամասները, թե ինչպես պետք է դա արվի, «C»-ն (Դիռլավ) կիմանա սեպտեմբերի 18-ին»,- բացատրել է նա:

2019 թ. էլեկտրոնային նամակը, որ The Grayzone-ի խմբագրության տրամադրության տակ է, ցույց է տալիս, թե ինչպես է «Մեծ Բրիտանիայի վետերաններ» կազմակերպությունը կատարել իր լրտեսական գործողությունը: Նամակում Փրինսը գրում է Դիռլավին, որ ԱՄՆ հետախուզության նախկին ռազմածովային սպա Դևիդ Բենքսը հաջողությամբ «վառել» է ԵՄ-ի գործերի նախարար Ռոբբինսի ավագ խորհրդական Ալաստեր Բրոքբենքին, որին Դիռլավը 2018 թ. հոկտեմբերին հրապարակավ մեղադրեց «այն աշխատանքի համար, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանությունը և անվտանգությունը մնար ԵՄ-ի հսկողության տակ անգամ բրեքսիտի դեպքում»:

Որպեսզի ստուգեին՝ մնացել է արդյոք Բրոքբենքը Օլիվեր Ռոբբինսի՝ բրեքսիտի բանակցողի  խորհրդականի պաշտոնում (տեղեկություն, որը հանցախումբը չէր կարող ձեռք բերել սովորական ճանապարհով), Բենքսը հաղորդում է ուղարկում Բրոքբենքին՝ ներկայանալով Եվրոպական բարեփոխումների կենտրոնի հետազոտող Սոֆյա Բեշի օգնական: Այդպես Բրոքբենքը խաբվել է և հաստատել, որ մնացել է Դաունինգ սթրիթում: Եվ դա դրդել է Փրինսին հարցնել Դիռլավին, թե արդյոք Բենքսը «մեզանից մեկն է»:

Հանցախմբի գլխավոր «խլուրդը» կառավարությունում բացահայտում է վարչապետի գրասենյակի գաղտնի պլանները՝ թաքնվելով կեղծանվան տակ

2018 թ. սեպտեմբերի 21-ին՝ Ավստրիայում ԵՄ-ի խայտառակ գագաթնաժողովի հաջորդ օրը, որում անդամ պետությունների առաջնորդները հերթ էին կանգնել, որպեսզի դատափետեն Թերեզա Մեյի պլանները՝ կապված Եվրամիության հետ գործարքի հետ, Փրինսը էլեկտրոնային նամակ է ուղարկում Բլեքվելին և Կլոդներին, որպեսզի հայտնի նրանց, որ ինքը և Դիռլավը պաշտպանում են «Մեյի վրա անտանելի ճնշում գործադրելու» ռազմավարությունը «նրան պաշտոնում, բայց ոչ իշխանության ղեկին պահելու» նպատակով: Այդ նամակի թեման էր՝ «ՄԵՐ ԱԿՏԻՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ». ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ»:

«Եթե նա հրաժարվի, ապա կպահանջվի պլան Բ-ն, որով փոխվում են կադրերը: Բայց դա ավելի ռիսկային է»,- գրում է Փրինսը՝ հավելելով, որ շուտով կսկսվի «փորձնական գործողությունը» բրեքսիտի վերաբերյալ Մեյի բանակցողների դեմ, որպեսզի թափանցենք Օլիվեր Ռոբբինսի շրջապատ և նրա գրասենյակ»:

Այդպիսով հանցախումբը ձգտել է թափանցել այնտեղ, ինչը Փրինսն անվանում էր «գազանի ամենասիրտը»:

Հայտնի չէ՝ այդ գործողությունն ինչ հետևանքներ է ունեցել և առահասարակ հաջողվել է, թե ոչ: Սակայն հայտնի է, որ 2018-ի դեկտեմբերին Փրինսը գաղտնի հանդիպել է Էվելին Ֆարրի հետ, որը պետծառայող էր և ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում հիշատակվում էր որպես բրեքսիտի ակտիվիստ: Կենսագրական թերթիկում, որ լրացրել է Ֆարրը, նշված է, որ 2016-ի նոյեմբերից նա ղեկավարել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրենքի մշակմանը հարկերի և մաքսային ծառայությունների մասով թագուհու թիմում, որն անմիջականորեն մասնակցում էր ԵՄ-ի հետ բանակցություններին:

Կլոդներին գրած նամակում Փրինսը պարծենում է, որ տիկին Ֆարրի «ներսի մարդ» լինելու դերը հնարավորություն է տալիս նրան տեսնելու բոլոր առանցքային փաստաթղթերը, և նա կարող է բացահայտել «բացառիկ բաներ» ԵՄ-ի գործերի նախարարությունից:

Քերոլայն Բելլ կեղծանունով Ֆարրը գաղտնի տեղեկատվություն է հրապարակել բրեքսիտի բանակցությունների մասին ԶԼՄ-ներում: Նա նաև հանցախմբին է փոխանցել կարևոր անդրկուլիսյան մանրամասներ: Նրա այդ արարքները կարող են հավասարեցվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի խախտմանը, որի համար խիստ պատիժ է նախատեսված:

<…>

[Այնուհետև հոդվածում նկարագրվում է, թե ինչպես է հանցախումբը կարողացել ղեկավարել Ջոնսոնի միջոցով՝ նրա ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ, իսկ այժմ հարձակվում է Ջոնսոնի վրա և փորձում է ներդնել ներքին գործերի նախարարությունում իր «խլուրդին»՝ Էվելին Ֆարրին:]

Եվ մի՞թե սա պետական դավաճանություն չէ

Այս հոդվածում մեջբերված էլեկտրոնային նամակները և փաստաթղթերը սոսկ ահռելի քանակությամբ «արտահոսած» ֆայլերի աննշան մասն են: Բայց նույնիսկ այս փոքր մասը վախեցնող պատկերացում է տալիս այն մասին, թե իրականում ինչպես է գործում իշխանությունը Բրիտանիայում և վերջին հաշվով ում շահերի համար է գործում:

Երբ բրիտանացի աշխատավորները քվեարկում էին Եվրամիությունից դուրս գալու համար, իրենց ցասումն ուղղելով վերանախավի դեմ, որը, իրենց կարծիքով, ծախել էր իրենց շահերը բանկիրներին ու բյուրոկրատներին, իրականում այդ գործընթացը կուլիսների հետևում ղեկավարում էր բրեքսիտի ազդեցիկ և ագրեսիվ կողմնակիցների խումբը՝ լինելով վերնախավի փոքրամասնությունը: Նրանց թվում էին բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք անհայտ էին հանրության համար, պարտավոր չէին և երբեք պարտավոր չեն լինի իրենց իշխանության համար համաժողովրդական քվեարկությանը և փաստացի ոչ ոքի առջև հաշվետու չեն:

Բրիտանական էլիտաների խոր և աներեր արհամարհանքը ժողովրդավարական քաղաքական գործընթացների և կառույցների նկատմամբ հիանալի է արտացոլված 2018 թ. սեպտեմբերին կայացած Թիմ Կլոդի և Ռիչարդ Դիռլավի բանավեճում: Եվ եթե անգամ արիստոկրատ ֆինանսիստը չէր էլ մտածում կառավարական ապարատի ամենաբարձր պաշտոնյաների՝ որպես դիտարկման և հեղինակազրկման օբյեկտների վրա գրոհների մասին, ապա բրիտանական հետախուզության նախկին ղեկավարը միայն և միայն ձգտում էր բավարարել իր աներևակայելի նենգ ինքնասիրությունը: Բայց, միևնույն է,  Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման մոլի կողմնակից լինելու հարկ չկա հասկանալու համար, որ այդ մարդկանց գործողությունները, Էվելին Ֆարրի՝ քաղաքացիական կառավարությունում իրենց «խլուրդի» գործողությունների հետ մեկտեղ, անկասկած հանցավոր գործողություններ են:

Մեզ երբեք հայտնի չի դառնա  այն բոլոր անձանց, խմբերի, շարժումների, ինչպես նաև պետական և ոչ պետական հաստատությունների ընդհանուր թիվը, որոնք նախկինում կամ ներկայումս ենթարկվում են նման չարամիտ հարձակումների: Այսուհանդերձ արդեն իսկ հանրությանը հասած տեղեկատվության խմբաքանակը, որը մանրազնին հետազոտվել է The Grayzone-ի ուժերով, հասարակայնությանը որոշ կարևոր տեղեկություններ է տալիս:

Հենց միայն այդ նյութերի հիման վրա պարզ է դառնում, որ գաղտնի հակաժողովրդավարական ուժերը խորամանկորեն թափանցել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի՝ Դաունինգ սթրիթ 10-ի բուն սիրտը ր կիրառել են «թիկնոցի և դաշույնի» մեթոդներ, որպեսզի ձևավորեն այնպիսի կառավարություն և այնպիսի քաղաքականություն, որը համապատասխանում է իրենց հավակնոտ նպատակներին:

Բացի մեկից, այստեղ ներկայացված հանցախմբի բոլոր անդամները և հովանավորներն անպատասխան են թողել մեկնաբանության մեր բազմաթիվ խնդրանքները: Միակ բացառությունը Էվելին Ֆարրն էր՝ հանցավոր խմբի «խլուրդը» պետական ծառայության մեջ: Երբ The Grayzone-ի խմբագրությունը կապվեց նրա հետ այն հեռախոսահամարով, որը նշված էր նրա կենսագրականում, Ֆարրն արձագանքեց մեծ տագնապով:

«Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, ես չգիտեմ՝ ով եք դուք կամ որտեղից ձեզ այս համարը, և ես պատկերացում չունեմ, թե ինչի մասին եք հարցնում»,- ասաց Ֆարրն ակնհայտ վախեցած ձայնով:

Իսկ ի պատասխան այն հարցին, թե աշխատել է արդյոք կուլիսների հետևում բրեքսիտի սաբոտաժի ուղղությամբ, նա կախեց լսափողը:

Այս հետաքննությունը սկսելուց ի վեր տողերիս հեղինակի օգտահաշիվները բազմիցս ենթարկվել են ներխուժման:

Քիթ  Քլարենբերգ (Kit Klarenberg)

Աղբյուրը՝ InoSMI

Բնագիրը՝  The Grayzone

 

Աշխարհում Եվրոպա Մեծ Բրիտանիա բրեքսիտ ՄԻ-6 Բորիս Ջոնսոն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին