Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է կապիկների ջրծաղիկով վարակման մոտ 80 դեպքի մասին։ Եվս 50 դեպք գտնվում է հետաքննության փուլում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Վերջին բռնկումները, որոնք հաղորդվել են 11 երկրներից, ոչ տիպիկ են, քանի որ դրանք տեղի են ունեցել այն երկրներում, որոնք էնդեմիկ չեն», - նշված է թվիթերում կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՀԿ-ն գործընկերների հետ միասին աշխատում է հասկանալու կապիկների ջրծաղիկի բռնկման չափն ու պատճառները։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ հիվանդությունը տարածվում է սերտ շփման միջոցով, ուստի այն մարդիկ, ովքեր սերտ կապի մեջ են հիվանդի հետ, վարակվելու ավելի մեծ վտանգի տակ են։ Այս կատեգորիան ներառում է բուժաշխատողներ, ընտանիքի անդամներ և սեռական գործընկերներ:
ԱՀԿ-ն նախօրեին հայտարարել էր վարակման 37 հաստատված դեպքի մասին։ Այն հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Սովորաբար դա մեղմ վիճակ է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ջրծաղիկի վարակի դեպքեր են հայտնաբերվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։