f

Անկախ

Բելառուսում բացառել են Ուկրաինայում տիրող իրավիճակին զինված միջոցներով հանգուցալուծմանն իրենց  մասնակցությունը


Բելառուսը չի պատրաստվում զինված ճանապարհով մասնակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը. Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, փոխանցում է BelTA գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

 «Հավաքական Արևմուտքն ամեն կերպ փորձում է մեզ պիտակավորել որպես ագրեսոր կամ համագրեսոր։ Դա իրենց ձեռնտու է՝ պետք է ինչ-որ կերպ արդարացնեն երկրի վրա ճնշումները։ Բայց Բելառուսը հակամարտության կողմ չէ և մտադիր չէ զենքի ուժով մասնակցել դրա լուծմանը։ Եվ դա մեր կողմից բազմիցս շեշտվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից»,- ասել է Գոլովչենկոն։

Նա նշել է, որ Բելառուսը «խաղաղ երկիր է», իսկ հանրապետության սահմանադրությունը «բացառում է իր տարածքից ագրեսիան այլ պետությունների դեմ»։ Բելառուսի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Մինսկը քայլեր է ձեռնարկում իր ինքնիշխանության պաշտպանությանը նախապատրաստվելու համար՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու և արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվացման լույսի ներքո։

 «Իհարկե, մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի պատրաստվենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և անվտանգությունը, եթե ստիպված լինենք արձագանքել», - ասել է նա:

 Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ նրանք ցանկանում են Բելառուսին ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ՝ իր երկրի բոլոր սահմանները «մերկացնելու» համար։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։

Աշխարհում Բելառուս Ռոման Գոլովչենկո Ուկրաինա իրավիճակ հանգուցալուծում մասնակցություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին