f

Անկախ

Հայաստանի իշխանությունները՝ Տեր-Պետրոսյանից մինչև  Փաշինյան, պետք է պատասխան տան Արցախի համար. Реалист


Հայաստանի իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունն առայժմ չեն որոշել ղարաբաղյան կարգավորման  հստակ ալգորիթմը և բանակցային գործընթացի տարբերակները՝ անթույլատրելի «կարմիր գծերի» առումով: Բուռն փոփոխությունների մեր ժամանակներում «անցյալի կառքերով» շատ հեռու չես գնա: Հայաստանը նոր քաղաքական ուժի և ծրագրի կարիք ունի, նոր առաջնորդների, որոնք արատավորված չեն անցյալի սխալներով: Դա նշանակում է, որ հասարակությունը պետք է սատարի երիտասարդ և նոր կադրերին, որոնք կան հայ ժողովրդի մեջ: Այս կարծիքն է հայտնում քաղաքագետ Ալեքսանդր Սվարանցը (ներկայացնում ենք հոդվածի մի հատվածը միայն) :

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ցավոտ արդյունքներն օբյեկտիվորեն քաղաքական ճգնաժամ են առաջացրել Հայաստանում: Պարտությունը կարծես տեղի է ունեցել Ղարաբաղում, բայց իշխանության ճգնաժամը նախ և առաջ ընդգրկել է և ավարտվում է Հայաստանում:

<…>

Ապրիլի կեսերին Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի հարցով զիջումների մասին (հենց այդպես ընկալեց հայության մեծ մասը կարգավիճակի պահանջից հրաժարվելը ղարաբաղցիների իրավունքների փոխարեն) սոցիալական և քաղաքական ընդվզման նոր ալիք բարձրացրին: Նիկոլական կառավարման առանձնահատկությունը՝ հայոց օրակարգի բոլոր կարևոր հարցերն ինքնուրույն, առանց ուրիշ քաղաքական ուժերի ներգրավման որոշելը, հարուցում է լայն շրջանների դժգոհությունը: Հենց այդպես նա ստորագրեց նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Բայց ինչի՞ կհանգեցնի այդպիսի գործելակերպը հենց Ղարաբաղի ճակատագրի հարցում և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերություններում:

Նիկոլ Փաշինյանն արել է իր հայտնի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ բրյուսելյան երկրորդ գագաթնաժողովից և ԵՄ-ի հանձնարարականներից հետո: Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի համաժամանակյա հայտարարությունները Երևանի ու Բաքվի անմիջական բանակցությունների մեկնարկի, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի արագացման, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորման, Ղարաբաղի հարցով նշաձողի իջեցման վերաբերյալ որոշ զգուշավորությամբ ընդունեցին: Կրեմլում և Սմոլենսկի հրապարակում շատ լավ են հասկանում, որ եթե Բրյուսելը Վաշինգտոնի և Փարիզի համաձայնությամբ հասնի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ղարաբաղյան հարցի Բաքվի օգտին լուծմամբ հանդերձ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի հանել իր խաղաղապահներին հակամարտության գոտուց, այնուհետև նաև Հայաստանից ռազմաբազան սահմանապահների հետ, ինչը կնշանակի Կովկասի լիակատար կորուստ: Մոսկվան բնավ էլ Ղարաբաղի ճակատագրով չի անհանգստացած, այսինքն՝ այն կլինի Ադրբեջանի, թե Հայաստանի կազմում,  այլ իր տարածաշրջանային շահերով Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական հակամարտությունում: 

Ադրբեջանը լավ է հասկանում, որ միակ արտաքին ուժը, որը հաստատ աջակցում է Բաքվին Ղարաբաղի համար Երևանի հետ վեճում, Թուրքիան է: Եվ դա ինքնին հասկանալի է, քանզի Ադրբեջանը աշխարհի քարտեզի վրա հայտնվել և պահպանվել է Թուրքիայի 1918-1920 թթ. քաղաքականության շնորհիվ: Բուն «վիճելի տարածքների» խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ Նախիջևանը, Զանգեզուրը, Ղարաբաղը և Գարդմանքը, ծագել է այդ տարիներին, որովհետև Թուրքիային կապ է պետք Ադրբեջանի հետ հետագայում Թուրքեստան (Մեծ Թուրան) մտնելու համար:

Անցած դարի ընթացքում Թուրքիայի արևելյան (պանթյուրքիստական)  ռազմահնարքը առանձնապես փոփոխություններ չի կրել: Հակառակը, այն լրացվել է տնտեսական պրագմատիզմով և Թուրքիայի համերաշխությամբ Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի, քանզի թուրքական աշխարհի երկրների էներգետիկ և այլ բնական հարստությունները շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ժամանակակից  աշխարհաքաղաքականության մեջ:  

Ռուսաստանի և Արևմուտքի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Բրյուսել)  քաղաքականության մեջ Ադրբեջանը Ղարաբաղի հարցում  լիակատար համերաշխության չի հանդիպի, քանի որ նշված առաջատար կենտրոններից որևէ մեկը չի ցանկանում կորցնել Հայաստանը Թուրքիայի զսպման քաղաքականությունն ապահովելու և «բաժանիր, որ տիրես» քաղաքականության իրականացման նպատակով: Հենց այդ հանգամանքը թույլ չտվեց Հայաստանին Թուրքիայի և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ հարաբերություններում փոխել «բուֆերի» ռազմավարությունը «խաչմերուկով» (կամ կամրջով): Եթե Մոսկվան կարող է առաջարկել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին մասնակցել Մեծ Ռուսաստանի վերամիավորմանը, որում Ղարաբաղը կստանա իր կարգավիճակը ռուսական հսկողության տակ, ապա Արևմուտքն առաջարկում է Երևանին և Բաքվին ինտեգրման իր համակարգը (պաշտոնական քաղաքական անկախություն՝ ֆինանսական, տնտեսական և ռազմական լրիվ կախվածությամբ) նույն Ղարաբաղի վրա հսկողությամբ:

Այս ամենի հետևանքով ս.թ. ապրիլի 17-ին Երևանում խորհրդարանական ընդդիմության նոր բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք  սկզբնավորեց «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Մոսկվա կատարած կարճատև այցից հետո: Երկու շաբաթ անց այդ ցույցերը վերածվեցին ավելի ընդգրկուն ելույթների, երբ միացավ նաև «Հայաստան» խմբակցությունը: Ըստ իշխանամետ տարբեր ԶԼՄ-ների գնահատականների (որոնց կարելի է վերաբերվել որոշ սկեպտիցիզմով)՝ հանրահավաքներին մասնակցել է մոտ 10-30 հազար մարդ, ինչն առայժմ կրիտիկական զանգված չի ստեղծում Փաշինյանի ղեկավարած կառավարությանն անհանգստացնելու համար:

Ընդ որում, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև հասարակայնությունն ակնհայտ տարաձայնություն է տեսնում ցույցերի ձևի և բովանդակության առումով: Օրինակ՝ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները խնդրել են Սերժ Սարգսյանին առաջիկայում չերևալ հանրահավաքներում և լայն հասարակայնությանը չվանել քոչարյանականներից: Ասում են՝ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նման մեղադրանքներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Եթե Իշխան Սաղաթելյանը «Դաշնակցություն» կուսակցությունից առաջարկել է գրավել կառավարական շենքերը, ապա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես է եկել նման նախաձեռնությունների դեմ:

Եթե Քոչարյանի կողմնակիցները ոստիկանության հաղորդագրություններում նշվում են որպես իրավապահ մարմինների հետ բախումների հրահրողներ, ապա ՀՀԿ-ի ներկայացուցիչներն աշխատում են խուսափել բախումներից և հայրենասիրական երգեր երգել: Բայց ամենագլխավորը՝ խորհրդարանական ընդդիմությունը, դուրս գալով փողոց և կրկնելով Փաշինյանի 2018 թվականի փորձը, ղարաբաղյան հարցի լուծման որոշակի այլընտրանքային պլան, նոր արտաքին քաղաքականության և սոցիալ-տնտեսական ուղղություն չի առաջարկում: Իսկ Ղարաբաղը, ըստ ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի կարծիքի, Հայաստանի քաղաքական ընդվզումների իրավիճակում ընտրել է չեզոք դիրք:

Ընդդիմության խաղաղ երթերն ու ցույցերը, թեպետ և ուղեկցվում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումներով և առանձին ցուցարարների ձերբակալություններով, պետք է տեղի ունենան իրավական դաշտում և համապատասխանեն ժողովրդավարական գործընթացներին:

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, իսկ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններում շեշտվում է, որ  ընդդիմությունն անհամաձայնություն է հայտնում ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի 2020-2021 թթ. հայտնի եռակողմ համաձայնությունների փաստերին, այլ կառավարության ղեկավարի առանձին հայտարարություններին:

Տպավորություն է ստեղծվում, որ ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում կապված է արտաքին քաղաքական գործընթացների և Ղարաբաղի ճակատագրի թեմայի հետ: Հայաստանի իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունն առայժմ  չեն կողմնորոշվել ղարաբաղյան կարգավորման հստակ ալգորիթմի և բանակցային գործընթացի տարբերակների հարցում՝ «կարմիր գծերի» անթույլատրելիության առումով:

Քոչարյանի և Սարգսյանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձՀայաստանի իշխանության ապագա ճակատագիրը չպետք է կապվի անցյալի հետ: Յուրաքանչյուրն էլ կառավարման առավել քան բավարար ժամանակ է ունեցել մի շարք առանցքային հարցեր լուծելու համար: Հատկապես բանակի ամրապնդման և Հայաստանի ու Արցախի պաշտպանունակության մասով: Բուռն փոփոխությունների մեր ժամանակներում «հին կառքերով» շատ հեռու չես գնա: Հայաստանը նոր քաղաքական ուժի և ծրագրի կարիք ունի, նոր առաջնորդների, որոնք չեն արատավորվել անցյալի սխալներով: Դա նշանակում է, որ հասարակությունը պետք է աջակցի երիտասարդ և նոր կադրերիրն, որոնք կան հայ ժողովրդի մեջ:

Իշխանության ճգնաժամը Նիկոլ Փաշինյանին Լևոն Քոչարյանով կամ Միքայել Մինասյանով փոխարինելով չի լուծվի: Ժամանակը ցույց է տվել, որ Հայաստանում կան նոր կադրեր՝ ավելի ինքնուրույն, ավելի բովանդակալից, ավելի խարիզմատիկ, ավելի նվիրված ազգային արժեքներին և շահերին (օրինակ՝ հենց Ավետիք Չալաբյանը, Արման Թաթոյանը, Անդրանիկ Թևանյանը, Սամվել Բաբայանը, Կարեն Ջալավյանը և այլք): Չես կարող առարկել այս առումով փորձառու քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանին, երբ ասում է՝ այն անձը, որը չի ճանաչում մարդկային արժեքները, չի կարող հասկանալ և պաշտպանել ազգային արժեքները:

Փաշինյանի ժամանակը սրընթաց ավարտվում էքանի որ նա չկարողացավ տալ Հայաստանին ո՛չ նոր ընտրություն, ո՛չ նոր հաղթանակներ, ո՛չ զարգացման նոր ծրագիր: Թույլ առաջնորդը, որ պարտության է մատնվել մարտի դաշտում և բանակցությունների սեղանի մոտ, պետք է հեռանա իշխանությունից՝ ճանապարհ բացելով նոր ուժեղ թիմի համար: Մինչ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» առաջարկելն ու դրա օգտին հանդես գալը հարկ է խաղաղությունը և համերաշխությունը վերականգնել Հայաստան կոչվող սեփական տանը:

Կվճռի արդյոք Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, վերսկսել ռազմական գործողությունները՝ օգտվելով Հայաստանի իշխանության փոփոխությունից և նոր թիմի մուտք գործելուց: Այդ հարցն այսօր շատ փորձագետների և քաղաքական գործիչների են տալիս: Կարծում եմ՝ առանց Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու, ներառյալ Ղարաբաղի մասով, Ալիևը, պատերազմ սկսելով Հայաստանի հետ, դժվար թե կարողանա հաղթել Ղարաբաղում:

Պարզապես Ղարաբաղում այսօր իշխանությունը և անվտանգությունը վերահսկում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը: Բայց պե՞տք է արդյոք Ռուսաստանին այսօր «երկրորդ ճակատ», երբ շարունակվում է հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում: Թուրքերին Անկարայում և ադրբեջանցիներին Բաքվում արժի հիշեցնել, որ Ռուսաստանը, ամենայն թերություններով հանդերձ, մնում է մեծ միջուկային տերություն, որը կարող է միաժամանակ օպերատիվ գործողություններ ծավալել երկու և ավելի ճակատներում: Փառապանծ ռուսական բանակի հաջողությունները XIX դարի սկզբին ռուս-ֆրանսիական և ռուս-պարսկական պատերազմներում դա հաստատող օրինակներից են:

Ռուսաստանին ձեռնտու չեն լարված իրավիճակները ղարաբաղյան և այլ ուղղություններով, ներառյալ Մերձդնեստրը, Կալինինգրադը, Արկտիկան, Կենտորնական Ասիան և Կուրիլյան կղզիները: Բայց ո՞վ է ասել, որ Մոսկվան կհրաժարվի իրեն նետված մարտահրավերներից և իր շահերի սպառնալիքներին համաչափ  պատասխանելուց: Ռուսաստանը շահագրգռված է դաշնակից Հայաստանի պահպանմամբ, որտեղ իշխանության գործոնը առանցքային նշանակություն կունենա: Դա էլ պետք է հաշվի առնի ընդդիմությունը, որ հավակնում է իշխանության գալ Հայաստանում:

Ալեքսանդր Սվարանց

քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրը՝  ИА Реалист
 

Հայաստան Արցախ ընդդիմություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին