f

Անկախ

Գործող վարչախումբը հերթական ձեռնածությունն է կյանքի կոչում՝ առանց ընդդիմադիր խոսքի հնարավորության․«Ժառանգություն»


Այսօր գործող վարաչախումբն ու իր խմբապետը «ժողովրդավարության հայկական ֆորում» ծխածածկույթի տակ հերթական ձեռնածությունը կյանքի են կոչում՝ առանց որեւէ ընդդիմադիր խոսքի հնարավորության: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:Լ

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունեցածը մեր երկրում ժողովրդավարության բազմակողմանի նահանջի դրվագներից սոսկ մեկն է, ինչը «Ժառանգություն» կուսակցությունը դիտարկում է Հայաստանում ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող գործընթացներից միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է մայրաքաղաք Երեւանում ընթացող բողոքի ակցիաների շրջանակում ՀՀ ոստիկանական ուժերի կողմից իրականացնող իրավակիրառ գործողություններում օրենքի եւ մարդու իրավունքների հետ կապ չունեցող անհամաչափ ուժի եւ բռնությունների դեպքերը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Մեզ համար վրդովեցուցիչ է՝ հայրենի գործող իշխանապետը ՀՀ ոստիկանությանը եւ դատաիրավական համակարգին ներքաշել է հանցավոր տեղապտույտի մեջ: Քաղաքական հայացքների համար բանտարկությունների օր օրի ընդարձակվող անվանացանկն, ինչպես նաեւ մեզ պատուհասած 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների նկատմամբ քրեադատավարական գործընթացներ սկսելը դուրս են բարոյական բոլոր չափորոշիչներից՝ հիմք ստեղծելով ինքնադատաստանի վտանգավոր նախադեպի հնարավորության համար:

Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եւ միլիարդավոր դրամների պարգեւավճարով ջնարակապատ ոստիականական բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի գործող վարչախումբը ի ցույց է դնում սեփական թուլությունը եւ սնանկությունը՝ ի վիճակի չլինելով պարպել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների արդարացի ցասումը: Արձանագրում ենք, որ մեր ձեռքի տակ գտնվող նյութերը որեւէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության հետ:

Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր հղելով օրենքի եւ իրավունքի շրջանակում պետությանը եւ հասարակությանը ծառայություն մատուցող ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին՝ կո՛չ ենք անում, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության տիրույթում գործող միջազգային բոլոր կառույցներին անկողմնակալ գնահատական տալ Հայաստանի գործող վարչախմբի ոչ համաչափ գործողություններին, ինչպես նաեւ՝ ՀՀ դատախազությանը եւ վարչական վերահսկողությամբ օժտված բոլոր պատկան ատյաններին պատշած քննության ենթարկել ոստիկանի ուսադիրները խուլիգանի մատնոցի հետ շփոթած մի քանի ստահակների անիրավաչափ գործողությունները ՀՀ ԱԺ պատգամավորների, լրագրողական տիրույթի մեր գործընկերների, ինչպես նաեւ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակից մեր հայրենակիցների նկատմամբ:

Հայաստան Ժառանգություն կուսակցություն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին