f

Անկախ

Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը


Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ 

«Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժիններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ մատչելի տեղեկություններ՝ այդ թվում պատկերների միջոցով։

«Կայքի քարտեզ» բաժինն օգտատիրոջն օգնում է առավել արագ և հեշտ կողմնորոշվել կայքից օգտվելու ընթացքում։ Կայքում առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն։

Շտեմարանի նորացված կայքում արդեն կա գրանցված ավելի քան 180 օգտատեր, տեղադրված է շուրջ 400 կրթական պաշար, որոնք բաց են և հասանելի բոլոր այցելուներին՝ ցանկացած պաշարի էջ ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։

Սակայն նոր շտեմարանում պաշարներ տեղադրելու, ինչպես նաև առկա պաշարներից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել, եթե անգամ «Պաշարների շտեմարան»-ի նախորդ տարբերակի ակտիվ օգտատեր եք եղել։ Ի դեպ, օգտատերը կարող է  նախորդ շտեմարանում տեղադրած պաշարները տեղափոխել նոր կայք։

Նշենք, որ «Պաշարների շտեմարան» կայքի նախորդ տարբերակը և դրանում առկա բոլոր պաշարները շարունակելու են հասանելի լինել, սակայն այն փակ կլինի նոր գրանցումների և պաշարների տեղադրման համար։ Նախորդ 10 տարիների ընթացքում «Պաշարների շտեմարան»-ն ունեցել է 9.592 գրանցված օգտատեր, որոնք կայքում տեղադրել են շուրջ 15 հազար կրթական պաշար:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին