f

Անկախ

Հայաստանի կոմպոզիտորների միությունը նշում է հիմնադրման 90-ամյակը. հոբելյանական փառատոնը մեկնարկել է


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։ Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկերչյան), ինչպես նաև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա): Զուգահեռ ներկայացվել է նաև Կոմպոզիտորների միության պատմությունը։ 

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը հյուրերին ողջունելիս ընդգծել է․ «Այս տարիների ընթացքում կերտվել է մի պատմություն, որը պատիվ է բերում թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին»։

Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Առաքելյանի (մշակում), Կոնստանտին Պետրոսյանի, Հայկուհի Հակոբյանի, Կոմիտաս-Ասլամազյանի, Երանյան-Սաթյանի ստեղծագործություններից:

Կառույցի 90-ամյակի և փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կոմպոզիտորների միության պատմությունը զուգադիպել է հայ ժողովրդի պատմությանը՝ ազգային վերելքներին, արհավիրքներին, հաղթանակներին ու անկումներին։ Փոխնախարարը բարձր է գնահատել այդ տարիներին միության նախագահների ազգանվեր գործունեությունը, որն իրականացվել է ոչ այնքան դյուրին պայմաններում. «Ուսումնասիրելով միության ղեկավարների կենսագրությունը՝ հասկանում ենք, որ այդ մարդիկ իրենց աշխատանքով, անցած ճանապարհով և որդեգրած արժեհամակարգով օրինակ են մեզ համար՝ աննահանջ ձգտումների, քաղաքացիական սխրանքների ու խիզախումների, հավատարմության։ Այս կառույցի պատմությունը հպարտության և արժանապատվության զգացում է ներշնչում»։ 

ԱրԺևորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա գործունեությունն ու անցած ուղին՝ Ա. Խզմալյանը կարևորել է նաև կառույցի ներկա գործունեությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀԿՄ-ն անցկացնում է Պատանի կոմպոզիտորների փառատոնը, ինչն առանցքային է պետության մշակութային քաղաքականության տեսանկյունից, նոր մակարդակի վրա է դրվել Կոմպոզիտորների միության, Սիմֆոնիկ նվագախմբի և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փոխհամագործակցությունը՝ փոխելով վերաբերմունքը ժամանակակից կոմպոզիտորական արվեստի հանդեպ և հաշվի առնելով ներկա իրողությունները, մարտահրավերներն ու ժամանակի հրամայականը։

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի շրջանակում նախատեսվում են տարաբնույթ մրցույթներ, համերգային շրջագայություններ ՀՀ մարզերում և Արցախում: Ելույթներով հանդես կգան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ: Փառատոնը կավարտվի նոյեմբերին:

Նշենք նաև, որ միջոցառման շրջանակում ՀԿՄ համերգասրահի նախասրահում ՀՀ ազգային արխիվի հետ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել են միության պատմությունն ամփոփող արխիվային նյութեր:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Արա Խզմալյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին