f

Անկախ

ԱՄՆ-ն մտադիր է ևս 300 միլիոն դոլար տրամադրել համաշխարհային պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար


РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ծրագրում է լրացուցիչ 300 մլն դոլար հատկացնել աշխարհում պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ գումարների հատկացման մասին հայտարարություն պետք է արվի ՄԱԿ-ի պարենային գլոբալ անվտանգության հարցերով նախարարական համաժողովում։

Այս դեպքում պարենային ճգնաժամի դեմ պայքարին ԱՄՆ-ի կողմից հատկացված միջոցների չափը կկազմի 2,6 մլրդ դոլար, փետրվարի 24-ից երկիրն ուղարկել է մոտ 2,3 մլրդ դոլար՝ մարդասիրական պարենային աջակցություն ցուցաբերելու համար։

Ապրիլին զեկուցվել է, որ 2022 թվականի մարտին հիմնական պարենային ապրանքների համաշխարհային գներն աճել են միանգամից 12,6%-ով՝ հասնելով ամենաբարձր մակարդակին՝ առնվազն 1990 թվականից ի վեր։ Մեկ ամսվա ընթացքում բուսական յուղերը թանկացել են 23,2%-ով, իսկ հացահատիկը թանկացել է 17,1%-ով։

Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ պարենային համաշխարհային շուկայում նկատվող ճգնաժամային երևույթները առաջին հերթին կապված են արևմտյան երկրների տնտեսական և գյուղատնտեսական քաղաքականության սխալների հետ։

Աշխարհում ԱՄՆ պարենային ճգնաժամ պայքար

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին