Պարզ և առողջ արմատային մշակաբույսը պարունակում է նյութեր, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմը տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների զարգացումից, հատկապես քաղցկեղի ժառանգական հակվածության դեպքում, նշել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում։ Գրում է Gazeta.ru-ն։
Բժիշկը բացատրել է, որ բողկը պարունակում է եզակի ծծմբային միացություններ, որոնք արգելակում են չարորակ ուռուցքների աճը, արգելափակում են արյունատար անոթների աճը դեպի նորագոյացություն և ունեն հակաբորբոքային հատկություն։
«Եթե բողկը քերեք քերիչով կամ մանրակրկիտ ծամեք, այդ նյութերն ակտիվանում են, դա օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար, հատկապես, երբ առկա է ժառանգական նախատրամադրվածություն»,- նշել է Գինցբուրգը։
Նաև եթերայուղերի շնորհիվ, որոնցով հարուստ է արմատային մշակաբույսը, բողկը կարելի է համարել բրոնխիտի և վիրուսային վարակների կանխարգելման լավ միջոց։