Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բայդենը դուստրը՝ Էշլին COVID-19-ի դրական թեստ է հանձնել; Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ 40-ամյա Էշլին մոր՝ Ջիլ Բայդենի հետ պետք է մեկներ Կենտրոնական Ամերիկա: Դեռ հայտնի չէ, թե նա վերջին անգամ երբ է շփվել հոր հետ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մոտ ևս կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։
Մինչ այս, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը ևս վարակվել էր կորոնավիրուսով՝ Կալիֆոռնիա կատարած մեկշաբաթյա այցից վերադառնալուց հետո։
Մարտի վերջին նախկին պետքարտուղար և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, 74-ամյա Հիլարի Քլինթոնի մոտ COVID-19-ի թեստը դրական էր եղել։ Նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի թեստը բացասական է եղել։