Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն բողոք է ներկայացրել դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի դեմ՝ իշխանության չարաշահման մեղադրանքով։ Բոլսոնարոն կարծում է, որ Մորաեսը չի հարգում սահմանադրությունը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ է տարածում նախագահի մասին։ Գրում է Gazeta.eru-ն։
Ինքը՝ Մորաեսը, ներկայումս հետաքննում է Բոլսոնարոյին և նրա կողմնակիցներին երկրում էլեկտրոնային քվեարկության համակարգի անվտանգության մասին կեղծ տեղեկություններ տարածելու և հակաժողովրդավարական գործողություններին մասնակցելու համար։ Մարտին դատավորը կարճ ժամանակով արգելափակեց Telegram հաղորդագրությունների ծառայությունը, որն օգտագործվում էր նախագահի կողմնակիցների կողմից՝ դատարանի որոշումները չկատարելու համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում, ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Բոլսոնարոն ուժեղացրել է ճնշումը Մորաեսի վրա, քանի որ նա մտավախություն ունի, որ իրենից կարող են «գողանալ» գալիք նախագահական ընտրությունների արդյունքը։
Բոլսոնարոն ավելի վաղ հորդորել էր նավթագազային Petrobras ընկերությանը կանխել նավթի գների բարձրացումը Ուկրաինայի ներկայիս իրավիճակի ֆոնին։ Քաղաքական գործիչը կարծում է, որ հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ սրման։