f

Անկախ

Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը


2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ: 

Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված  Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն  Ժաննա Մանուկյանը,  Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:           

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է թանգարանների ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով  անսպառ եռանդ, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է: 

«Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, ազգային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն: Շուրջ երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է համաեվրոպական նախաձեռնությանը: Տոնի շրջանակում թանգարանները պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, 30 կրթական, շուրջ 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով 2021 թվականին թանգարանների ոլորտում կատարած աշխատանքներին՝  Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրվել են 10 հազարից ավելի նմուշներով, իրականացվել են  ավելի քան 2000 գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:

«Այս ոլորտում նաև տրամադրվում են դրամաշնորհներ կրթական, մշակութային տարբեր ծրագրերի, ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար: 2022 թվականին պետական բյուջեից 50 մլն դրամ ուղղվել է նման ծրագրերի իրագործմանը: Մինչև հունիսի 3-ը դրամաշնորհներին դիմելու հայտերը բաց են»,- հայտնել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև թանգարանային ոլորտի խնդիրներից. հատկապես հրատապ են միասնական տոմսային տնտեսության արդիականացման հարցը, որն այցելուներին հնարավորություն կտա առցանց ձեռք բերելու բոլոր թանգարանների տոմսերը, թանգարանները վերականգնելու, վերանորոգելու, արդիականացնելու և 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ այս և մնացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, խոսելով Թանգարանների միջազգային օրվա «Թանգարանների ուժը» խորագրի մասին, նշել է, որ այն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

«Կարծում եմ՝ սա հատկապես կարևոր է հետքովիդյան շրջանում, երբ թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը, և թվային տեխնոլոգիաների ներդրումն ու արդիականացումն ասես հրատապ դարձան, օժանդակեցին հավաքածուների բացահայտմանը»,- նշել է Աստղիկ Մարաբյանն ու հիշեցրել, որ մայիսի 18-ին թանգարաններն անվճար կհյուրընկալեն այցելուներին աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին՝ 11:00-ից մինչ կեսգիշեր:

Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, նկատել է, որ այս տարի  Թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացած 125 թանգարանների և Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանը խորհրդանշորեն զուգադիպում են: Տնօրենի տեղեկացմամբ՝ հոբելյանական տարվան ընդառաջ և այս տարի թանգարանն իրականացրել և իրականացնում է տարաբնույթ մի շարք միջոցառումներ: Թանգարանների միջազգային օրվա  շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կարևորել է միջմշակութային համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ:  

«Նմանօրինակ համագործակցությունները հետագայում այդ շրջանակն էլ ավելի ընդլայնելու առիթ են ընձեռել: Այս համատեքստում նշեմ, որ այսօր՝ մայիսի 18-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ կիրականացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։ 125-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության մեկ այլ օրինակ ևս՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ. այսօր կբացվի նաև «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը, որի առաջին մասը տեղի կունենա Ե․ Չարենցի տուն-թանգարանում, ապա մասնակիցները կքայլեն դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը»,- տեղեկացրել է Ժաննա Մանուկյանը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը շնորհավորել և բեղմնավոր աշխատանքային գործունեություն է մաղթել ոլորտի բոլոր մասնագետներին, իսկ թանգարանասեր հանրությանը տեղեկացրել է, որ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Սերգեյ Փարաջանովի թանգարանը ներկայացնում է «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:

«Թանգարանի ստեղծման օրից մեր թանգարանն իր գործուն մասնակցությունն է ունեցել հայաստանյան մշակութային կյանքում, և մեզ համար ուղենշային է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա և ունենա հետաքրքիր ծրագրի առանցքային դեր: Գաղափարը  ծնվել է, երբ պատրաստվում էինք կազմակերպել այս ցուցահանդեսը. մենք հասկացանք, որ պետք է թանգարանային առարկաներին կենդանություն հաղորդել: Նշեմ, որ այսպիսի փորձ մենք արդեն ունեցել ենք, տարվա սկզբին թանգարանում ներդրվել է վիդեոինստալացիա՝ Ս. Փարաջանովի բանտում ստեղծած 4 աշխատանքներից և 2 լավագույն ֆիլմերի մոտիվներով»,- տեղեկացրել  է տնօրենը և թանգարանի բազմաթիվ ձեռքբերումներից նշել նաև թանգարանային առարկաների միջոցով «Կարմեն» անիմացիոն ֆիլմի ստեղծումը՝ փարաջանովյան պատկերացումներով: 

Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: 
Նշենք նաև, որ մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին