f

Անկախ

Սահմանամերձ Այգեպարի վարչական ղեկավարը եւ Բերդի ավագանու անդամը դատավորին հայհոյելու համար 29 օր գտնվել են կալանքի տակ


Բերդ համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի եւ Բերդ խոշոր համայնքի ավագանու անդամ Սարգիս Մարգարյանի հանդեպ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանի որոշմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը։ Այգեպարի վարչական ղեկավարը եւ Բերդի ավագանու անդամը մեղադրվում են այն բանում, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով դատավարության նիստում դատավոր Սամվել Մարդանյանի հասցեին սեռական հայհոյանքներ են հնչեցրել , նրանց, ինչպես նաեւ Հ․ Մանուչարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով(<<Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով>>>): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսվում է տուգանք` 200-500 հազար դրամի չափով, կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով: Անտրամաբանական է, որ ոչ ծանր հոդվածով մեղադրվող վարչական ղեկավարի եւ ավագանու անդամի հանդեպ, որպես խափանման միջոց, դատավոր Սասուն Մխիթարյանը 2 ամիս ժամկետով կալանքն է որոշել ։ Արկադի Յամուկյանը հայտնեց, որ ինքը եւ Ս․ Մարգարյանը 29 օր գտնվել են կալանքի տակ, հետո գործը քննող քննիչի որոշմամբ իրենց խափանման միջոցը փոխվել է,կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Սույն գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում դատաքննություն է կատարվում։

Նույն դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթանում է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը, Հ․ Մանուչարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն շինծու, սարքովի է համարում։

 

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Տավուշի մարզ Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին