f

Անկախ

Շենգավիթում զինված միջադեպի գործով մեղադրյալներից մեկի մասով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2019 թվականին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք  հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևանի երկու բնակիչներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2019թ. օգոստոսի 25-ին իրենց կողմնակիցներով հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրում՝ մինչ այդ տեղի ունեցած միջադեպի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Երևանի 45-ամյա բնակիչը, հանդիսանալով պայմանավորվածության ձեռք բերած հիշյալ տղամարդկանցից մեկի մտերիմը և նախապես տեղյակ լինելով հանդիպման մասին, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ,  գնացել է վերոհիշյալ ռեստորանային համալիր:

Կողմերի միջև հանդիպումը վերածվել է վիճաբանության և ծեծկռտուքի,  որը շարունակվել է համալիրից դուրս՝ Ե.Թադևոսյան փողոցի բանուկ հատվածում: Վիճաբանության մասնակիցները և 45-ամյա տղամարդը, իրենց մոտ եղած հրազենների գործադրմամբ՝ կրակոցներ արձակելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով փողոցում գտնվող անձանց նկատմամբ:

Այդ ընթացքում 45-ամյա տղամարդը, շարունակելով խուլիգանական գործողությունները, արհամարհական վերաբերմունք դրսևորելով փողոցում և ռեստորանում հավաքված այլ անձանց նկատմամբ, ապօրինի ձեռք բերված վերոնշյալ ատրճանակից կրակոցներ է արձակել մասնակիցներից մեկի և վերջինիս որդու ուղղությամբ, նրանցից մեկին պատճառելով միջին ծանրության, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո տղամարդը  դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 45-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունն  ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին