f

Անկախ

3 ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետեւանքով ընտանիքի 5 անդամներին կորցրած 15–ամյա աղջիկը դեռ գիտակցության չի եկել


Երեք ամիս առաջ Արզնու խճուղու միջնամասում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 15–ամյա Վանուհի Պետրոսյանը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

«Նա վերակենդանացման բաժանմունքում է, այս ամիսների ընթացքում գիտակցության չի եղել»,– NEWS.am–ին փոխանցեց հիվանդանոցի մամուլի քարտուղար Գ եւորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմանում Արզնու խճուղու միջնամասում բախվել էին  հանդիպակաց երթեւեկող «BMW X5» եւ «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաեւ իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը, 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղեւորները տեղում մահացել էին, իսկ ուղեւորներից Վանուհի Պետրոսյանը  (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Վանուհի Պետրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածքներ էր ստացել, գլխուղեղի եւ թոքերի սալջարդ ուներ, ազդոսկրերն էին կոտրվել։

Նշենք, որ մահացածները ընտանիքի անդամներ էին՝ Գյուլնարա Պետրոսյանը, Վաչագան Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Վահե Պետրոսյանը եւ Մելինե Գասպարյանը։ Նրանք Չարենցավան քաղաքից էին։ Վթարի օրը գնացել էին հարազատներից մեկի տուն,  ողբերգական դեպքը պատահել էր տուն վերադառնալու ճանապարհին։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտում քրեական գործ էր հարուցվել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն  անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավանի 28-ամյա բնակիչ Ռազմիկ Դավթյանն է։ Նա հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված է՝ որպես կասկածյալ։

Նշենք նաեւ, որ վթարից որոշ ժամանակ անց ոստիկանություն էր ներկայացել Բյուրեղավանի բնակիչ Սամսոն Դավթյանը եւ հայտնել, որ «BMW X5»–ի ղեկին ինքն է եղել, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան վարել է որդին՝ Ռազմիկ Դավթյանը։ Ժամեր անց Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել էր Ռազմիկ Դավթյանը եւ բերման ենթարկվել։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն արդյունքները դեռ հայտնի չեն։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Հայաստան ՃՏՊ ՀՀ Քննչական կոմիտե

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին