Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ի վերջո իրենց տներից դուրս են եկել, որպեսզի իրենց խոսքն ասեն ու մերժեն այսօրվա կապիտուլյանտ ղեկավարությանը, որը տարիներ շարունակ պլանավորած Հայաստանը տանում է պարտության ու անում է քայլեր, որպեսզի ջնջի հայկականությունը և պառակտի Արցախը, Սփյուռքը և Հայաստանը: Գլենդելում բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր Արա Ղազարյանը:
«Ես ուզում եմ հույս հայտնել, որ ի դեմս հազարավոր արժանապատիվ սփյուռքահայերի, արցածահայերի, հայաստանցիների, իշխանության պլանը կյանքի չի կոչվելու: Ես ուզում եմ հույս հայտնել, որ Նիկոլի պլանը, որը նաև վերաբերում է Թուրքիայի Հայաստան անցակետին, որը պետք է կրի Թալիաթ Փաշայի անունը, կյանքի չի կոչվելու»: